Երևան 13/06/2025 22:21
ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում | Իրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 78 մարդ. Fars | Նիկոլիզմի վերջը | Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ | Ճամբարակում զոհերի թիվը հասել է 3-ի. բոլորը կանայք են, տուժածների մեջ երեխաներ չկան | Գարեգին Բ–ն զավակ ունի, դա կապացուցեմ․ Նիկոլ Փաշինյան | Կայծակի հարվածից զինծառայող է մահացել | Ադրբեջանում հայտնված անչափահասների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առևանգման հատկանիշներով |

Աշխարհ

Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ
Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ
12/06/2025 16:58

 
 

 


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ հանդիպում է ունենալու Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ։ Այս մասին 24News-ին հայտնել է բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը։

Մեր տեղեկություններով, Փաշինյանն ու Էրդողանը քննարկելու են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական  հարաբերությունները։ Մեզ հայտնի են օրակարգի վերաբերյալ այլ ուշագրավ մանրամասներ, որոնք կապված են Բաքվի հետ «խաղաղության համաձայնագիր» կնքելու հետ, որոնք կհրապարակենք ավելի ուշ։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, մեկնաբանելով Թուրքիա պատրաստվող այցի մասին 24News-ի տեղեկատվությունը, ասել է, որ «ՀՀ Վարչապետի բոլոր միջազգային այցերի վերաբերյալ ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»:

Ըստ էության, կառավարությունից չեն հերքում, որ Փաշինյանը մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ: