Ելիսեյան պալատը մեկնաբանել է Մակրոնի և նրա կնոջ միջև Վիետնամում տեղի ունեցած միջադեպը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը մեկնաբանել է նրա և երկրի առաջին տիկնոջ միջև տեղի ունեցած միջադեպը Վիետնամ կատարած պաշտոնական այցի ընթացքում, երբ Բրիժիտ Մակրոնը ձեռքով հրում է ամուսնու դեմքը տեսախցիկների առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ի երեկոյան, երբ Մակրոնը ժամանել է Վիետնամ՝ մեկնարկելով իր շրջագայությունը Հարավարևելյան Ասիայում։
Տեսանյութում Բրիժիտ Մակրոնը հրում է ամուսնու դեմքը, նախքան նա կիջներ նախագահական ինքնաթիռից։ Մակրոնն անմիջապես ուշքի է գալիս և ձեռքը թափահարում տեսախցիկների առաջ։
Բրիժիտ Մակրոնը որոշ ժամանակ չի երևում, այնուհետև զույգը միասին իջնում է ինքնաթիռի սանդուղքով։
ԶԼՄ-ներում այս միջադեպը լայն քննարկման առարկա է դարձել։ Ելիսեյան պալատը հերքել է այն մեկնաբանությունները, թե ամուսինները վիճել են։
«Դա այն պահն էր, երբ նախքան շրջագայության մեկնարկը նախագահը և նրա կինը վերջին անգամ թեթևանում էին՝ կատակելով։ Դա մտերմության պահ էր», - հայտնել են Մակրոնի գրասենյակից։
Մակրոնի այցը Վիետնամ առաջինն է Ֆրանսիայի նախագահի կողմից գրեթե մեկ տասնամյակի ընթացքում։ Ըստ Reuters գործակալության՝ այցի նպատակն է մեծացնել Ֆրանսիայի ազդեցությունն իր նախկին գաղութում։