Այս մասին իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ ներկայացված «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» հայցից։ Սա իրավական առումով լուրջ նախադեպ է և փաստում է, որ պատասխանող կողմը կարողացավ համոզիչ ներկայացնել գործի փաստական և իրավական հիմքերը, որոնք կասկածի տակ դրեցին պահանջի հիմնավորվածությունը։
Այսօր փաստացի հաստատվեց, որ ներկայացված հայցը չուներ բավարար ապացուցողական բազա և իրականացվում էր ապօրինի դատավարական հետապնդում։
Վահագն Վերմիշյանը ոչ միայն հետ քայլ չարեց, այլ իրավական ճանապարհով հասավ արդարության վերականգնմանը՝ մաքուր իրավական պայքարի, ճիշտ ռազմավարական պլանավորման և համակարգված աշխատանքի արդյունքում։
Օրենքի ուժով՝ ոչ թե ենթադրություններով։
Հատուկ ուզում եմ ընդգծել փաստաբաններ Արմեն Մելքումյանի և Ինգա Սարաֆյանի պրոֆեսիոնալ աշխատանքը, ում ջանքերը չափազանց կարևոր էին այս հանգրվանի համար»։