«Debate.am / Դեբատ» լրատվական կայքը հանդիսանում է «Տեղեկատվություն հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ-ի նախագիծ:
Կայքը հիմնադրվել է 2018 թվականին, այն շուրջօրյա թարմացվող կայք է, որը ներկայացնում է օբյեկտիվ և օպերատիվ տեղեկատվություն Հայաստանում, Արցախում և ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Կայքում կան մշտական և փոփոխվող մի շարք խորագրեր՝ հետաքրքիր և ինքնատիպ դեպքերի ու դեմքերի մասին: Կայքը մշտական կապի է մեջ է լսարանի հետ. պարբերաբար անցկացվում են հարցումներ խիստ արդիական հարցերի վերաբերյալ: Կայքում առկա հրապարակումները (և՛ տեքստերն ու լուսանկարները, և՛ տեսանյութերը) համաժամանակյա եղանակով տեղադրվում են նաև կայքի՝ սոցիալական ցանցերում առկա էջերում: «Դեբատը» բաց չի թողնում որևէ իրադարձություն՝ ապահովելով ուղիղ միացումներ իրադարձությունների կենտրոնից:
Debate.am-ը պատրաստ է համագործակցության՝ հարթակ տրամադրելով հետաքրքիր գաղափարների քննարկման և իրականացման համար: