ԱՄՆ-ում սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ
22/05/2025 11:52
Վաշինգտոնում Հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։
«Մենք հետաքննություն ենք վարում և աշխատում ենք լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ։ Մենք հանցագործին կենթարկենք պատասխանատվության», - նշել է նա։