Երևան 22/05/2025 22:33
Աննախադեպ գողություն. ՔԿ-ից գողացել են իրեղեն ապացույց ճանաչված 590.000 ԱՄՆ դոլար. «Փաստինֆո» | Լավրովին Երևանում թթու դրած կաղամբ են նվիրել | Պուտինը Մարգարիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով | ԱՄՆ-ում սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ | Հայտնաբերվել է Էջմիածնում առանձնակի դաժանությամբ հորը կյանքից զրկած որդուն, ով փորձում էր նետվել կամրջից | Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել | Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է | Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները |

Աշխարհ

Ալեքսիս Օհանյանը գնել է «Չելսի» ֆուտբոլային ակումբի կանանց թիմի 10% բաժնեմասը
Ալեքսիս Օհանյանը գնել է «Չելսի» ֆուտբոլային ակումբի կանանց թիմի 10% բաժնեմասը
16/05/2025 15:38

«Reddit» սոցցանցի համահիմնադիր, հայազգի Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել Սուպերլիգայի չեմպիոն «Չելսիի» կանանց ֆուտբոլային թիմի բաժնետոմսերի մոտ 10%-ը։ Նա հաստատել է սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրություններն այն մասին, որ լոնդոնյան ակումբի իր բաժնեմասի համար վճարել է 20 միլիոն ֆունտ (26,52 միլիոն դոլար): «Ես նախկինում էլ մեծ խաղադրույքներ եմ կատարել կանանց սպորտում, և կրկին դա անում եմ։ Հպարտությամբ եմ հայտարարում, որ միանում եմ  ChelseaFCW-ին՝ որպես ներդրող և տնօրենների խորհրդի անդամ։ Ես մեծ պատիվ եմ համարում հնարավորություն ունենալ օգնելու այս պաշտամունքային ակումբին՝ դառնալ Ամերիկայի սիրելի BarclaysWSL թիմը և շատ-շատ ուրիշների»,- նշել է Օհանյանը։ Ալեքսիս Օհանյանը նախկինում եղել է «Էյնջել Սիթի» ակումբի ամենամեծ բաժնետերը, որը նա մեծ շուքով հիմնադրել է 2020 թվականին, նախքան այն վաճառելը 2024 թվականին՝ 250 միլիոն դոլարով։ Նա նաև հիմնադրել է «Աթլոս Նյու Յորք»-ը՝ միայն կանանց համար նախատեսված թեթև ատլետիկայի մրցաշար, որի բացման միջոցառումը տեղի է ունեցել սեպտեմբերին, և որի հաղթողներից յուրաքանչյուրը ստացել է 60,000 դոլար։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի