Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Գործը վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած տարիներին։
Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ՝ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար։
«Այս քրեական գործը իրավական աճպարարության և մարդկային ողբերգության հերթական դրսևորումն է»,-նշեց երրորդ նախագահը։
Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։