Երևան 12/05/2025 23:25
Բնակարան, տուն, հողամասեր, շուրջ 34 մլն դրամ եկամուտ. Սրբուհի Գալյանը ներկայացրել է հայտարարագիրը | Լոռու Արջուտ գյուղում էլեկտրալարերը պոկվել ու ընկել են. հովիվը հոսանքահարվել ու տեղում մահացել է, անասունները սատկել են | ՎԻԴԵՈ․ «Դեդ Հասան»-ին սպանող ամենադաժան հանցախումբը բռնվել է․ քանի տարվա ազատազրկում է սպասվում | «Վերջ տվեք. ես հղի չեմ». Իվետա Մուկուչյանը՝ իր անվան շուրջ պտտվող լուրերի մասին | IADN. Հնդկաստանը հուլիսին Հայաստան կուղարկի «Akash» զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը | Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը | Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժեղ քամու պատճառով | Մեկ շաբաթ է՝ հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին |

Իրավունք

Բնակարան, տուն, հողամասեր, շուրջ 34 մլն դրամ եկամուտ. Սրբուհի Գալյանը ներկայացրել է հայտարարագիրը
Բնակարան, տուն, հողամասեր, շուրջ 34 մլն դրամ եկամուտ. Սրբուհի Գալյանը ներկայացրել է հայտարարագիրը
12/05/2025 17:56

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է 2024 թվականի տարվա հայտարարագիրը: Հայտարարագիրը լրացրել է սույն թվականի ապրիլի 28-ին:

 

Նախարարը միանձնյա հողամասի սեփականատեր է Կոտայքում՝ Նաիրի համայնք, մակերեսը հրապարակային չէ, նա նաև հողամասի համատեղ սեփականատեր է Դիլիջանում:

Բնակարանի միանձնյա սեփականատեր է, որը գտնվում է Երևան քաղաքում՝  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Դիլիջանում համատեղ սեփականատեր է անհատական բնակելի տան` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով:

 

Հանձնված և վերադարձված փոխառություններ բաժնում նախարարը հայտարարագրել է «Ադրեսս» ՍՊԸ-ից փոխառած 2,800,000 դրամ տարեսկզբին, իսկ տարեվերջին գումարը կազմել է 6,500,000 դրամ:

Որպես ավանդ Գալյանը տարվա սկզբում հայտարարագրել է  6,000,000 դրամ, որը տարվա վերջում արդեն կազմել է 4,312,000 դրամ:

Բանկային հաշիվների մնացորդներ (բացառությամբ ավանդների) բաժնում, նա հայտարարագրել է՝ տվյալ տարվա սկզբում առկա դրամական միջոցի գումարը և արժույթ՝ 32,969 դրամ, իսկ արդեն տարվա վերջում՝ 5,400 և 546,900 դրամ: Նշենք, որ տվյալ տարվա սկզբում առկա դրամական միջոցի ծագման աղբյուրը և բանկի գտնվելու վայրը պաշտպանված են:

Որպես կանխիկ դրամ, հաշվետու տարվա սկզբում նախարարը հայտարարագրել է 1 մլն 600 հազար դրամ և  4,000 դոլար, իսկ արդեն տարվա վերջում առկա կանխիկ դրամը կազմել է՝  2 մլն 700 հազար դրամ և 5,000 դոլար:

Հաշվետու տարվա եկամուտները հետևյալն են՝ այլ եկամուտներ բաժնում, Գալյանը ՊԵԿ-ից ստացված գումար հայտարարագրել է  2 մլն 497 հազար դրամ, Ակբա Բանկից ստացած եկամուտ՝ 716 հազար դրամ, որպես աշխատավարձ դատախազությունից ստացել է 25 մլն 74 հազար դրամ, Արդարադատության նախարարությունից՝ 3 մլն 152 հազար դրամ, ԵՊՀ-ից՝ 390, 450 դրամ, որպես այլ եկամուտ հայտարարագրել է նաև Պետրոս Մկրյանից ստացած 1 մլն դրամ, արդարադատության ակադեմիայից որպես աշխատավարձ՝ 1 մլն դրամ, ընդհանուր՝ 33,836,676 դրամ:

Նախարարի վարկերը 2024-ին երկուսն են՝ 205,842 դրամ և բնակարանի համար ձեռք բերվածի մայր գումարը հաշվետու տարում կազմել է 33 մլն 86 հազար դրամ, ընդհանուր՝ 33,291,842 դրամ: Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 39 մլն 374 հազար դրամ: