
1990 – 2000-ական թվականներին ՌԴ-ում գործած ամենադաժան հանցախմբերից մեկի՝ «Տագանսկայա»-ի 11 անդամ դատապարտվել է ընդհանուր 240 տարվա ազատազրկման:

Այս հանցախմբի անդամները կապ ունեն հայտնի «օրենքով գող» Ասլան Ուսոյանի («Դեդ Հասան») սպանության հետ: Նրանք զբաղվել են կողոպուտներով, թալանով, ռեկետով, առևանգումներով և սպանություններով։ Իրենց հակառակվող գործարարներին խոշտանգել են, կուրացրել ու սպանել։