Երևան 09/05/2025 23:41
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ | Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Ամբարձումյանը` Եվրոպայի չեմպիոն | Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել | Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am | Այո, մասնակցելու եմ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին. Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան | Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարանջատումն սկսվել է 2008-ից հետո. «Հայաստան» դաշինքի պատգամավոր | Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի |

Աշխարհ

Թրամփի երկրպագուն Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթում է
Թրամփի երկրպագուն Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթում է
05/05/2025 15:45

Միջազգային մամուլն անդրադառնալով Ռումինիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունենրին՝ գրում է, որ 
առաջին փուլում հաղթանակ է տարել ազգայնական թեկնածուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրպագու Ջորջ Սիմիոնը։
  Ռումինիայի նախագահական ընտրություններին մասնակցել է 11 թեկնածու՝ նախորդ 13 թեկնածույի փոխարեն։ Ռումինիայի իշխանությունների հետախուզական տվյալները հաստատում են, որ  օտարերկրյա պետությունները,  մասնավորապես, Ռուսաստանի միջամտությունն է եղել նախորդ ընտրություններին։ Եվ
Ռումինիան՝  Ռուսաստանից ագրեսիվ կիբերհարձակումների, տեղեկատվության արտահոսքի զոհ է  դարձել:
  Սիմիոնը կողմ է, որպեսզի Ռումինիան եվ  Մոլդովան միավորվեն: Սիմոնը  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանում է ռազմական հանցագործ, սակայն դեմ է Ուկրաինային զենք մատակարարելուն, որտեղ նա հայտարարված է պերսոնա նոն գրատա։
   Ռումինիան կարևոր տարանցիկ ուղի է Ուկրաինա զենքի և զինամթերքի մատակարարման համար։ Երկրում տեղակայված են ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր, երեք խոշոր ավիաբազաներ, որտեղից ՆԱՏՕ-ի ինքնաթիռները պարեկում են օդային տարածքը մինչև Ուկրաինայի և Մոլդովայի սահմանը և Սև ծովի վրա։ Ուկրաինան իր հացահատիկի 70%-ը Սև ծովի ափամերձ շրջաններով՝ Ռումինիայի տարածքային ջրերով, արտահանում է Ստամբուլ։
  Սիմիոնը հերքում է, որ ինքը ռուսամետ է։
  Մայիսի 18-ին կայանալիք երկրորդ փուլում «Ռումինացիների միավորման դաշինքի» 38-ամյա առաջնորդ Սիմիոնը նախագահի պաշտոնի համար կմրցի Բուխարեստի քաղաքապետ, կենտրոնամետ Նիկուսոր Դանի հետ։ Իշխող կոալիցիայի թեկնածու Կրին Անտոնեսկուն զբաղեցրել է երրորդ տեղը։