Երևան 12/05/2025 22:34
Բնակարան, տուն, հողամասեր, շուրջ 34 մլն դրամ եկամուտ. Սրբուհի Գալյանը ներկայացրել է հայտարարագիրը | Լոռու Արջուտ գյուղում էլեկտրալարերը պոկվել ու ընկել են. հովիվը հոսանքահարվել ու տեղում մահացել է, անասունները սատկել են | ՎԻԴԵՈ․ «Դեդ Հասան»-ին սպանող ամենադաժան հանցախումբը բռնվել է․ քանի տարվա ազատազրկում է սպասվում | «Վերջ տվեք. ես հղի չեմ». Իվետա Մուկուչյանը՝ իր անվան շուրջ պտտվող լուրերի մասին | IADN. Հնդկաստանը հուլիսին Հայաստան կուղարկի «Akash» զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը | Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը | Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժեղ քամու պատճառով | Մեկ շաբաթ է՝ հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին |

Հայաստան

Լոռու Արջուտ գյուղում էլեկտրալարերը պոկվել ու ընկել են. հովիվը հոսանքահարվել ու տեղում մահացել է, անասունները սատկել են
Լոռու Արջուտ գյուղում էլեկտրալարերը պոկվել ու ընկել են. հովիվը հոսանքահարվել ու տեղում մահացել է, անասունները սատկել են
12/05/2025 16:42

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, հաղորդում է Shamshyn.com–ը։

Մահացածը տղամարդ է, ով հովիվ  է, այդ մասին նշում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները: Նա այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս է եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու հետևանքով:

Սատկել են նաև մի քանի խոշոր եղջերավոր անասուններ:

Իրավապահները պարզում են մահացածի, նաև սատկած խոշոր եղջերավոր անասունների սեփականատիրոջ ինքնությունը:

Տեսանյութն այստեղ՝

https://t.me/News_5TV/24179