Երևան 12/05/2025 13:46
«Վերջ տվեք. ես հղի չեմ». Իվետա Մուկուչյանը՝ իր անվան շուրջ պտտվող լուրերի մասին | IADN. Հնդկաստանը հուլիսին Հայաստան կուղարկի «Akash» զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը | Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը | Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժեղ քամու պատճառով | Մեկ շաբաթ է՝ հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին | Արագածոտնում հովիվը գառներ արածեցնելիս Նիգավան վարչական շրջանի գետում տղամարդու դի է հայտնաբերել | Մալաթիա–Սեբաստիայում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են կոտրվել | Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ |

Ռազմական

IADN. Հնդկաստանը հուլիսին Հայաստան կուղարկի «Akash» զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը
IADN. Հնդկաստանը հուլիսին Հայաստան կուղարկի «Akash» զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը
12/05/2025 09:51

Հնդկաստանը հուլիսին Հայաստան կուղարկի «Akash» զենիթահրթիռային համալիրների 2-րդ խմբաքանակը, հայտնում է IADN-ը։

Անցյալ տարվա նոյեմբերի վերջին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հնդկաստանը «Akash» ԶՀՀ-ների առաջին մարտկոցն է ուղարկում Հայաստան։

Ինչպես գրում է New Indian Express պարբերականը, 2022 թվականին Հայաստանը Հնդկաստանի հետ համաձայնագիր է ստորագրել շուրջ 60 միլիարդ ռուփի (710 միլիոն դոլար) արժողությամբ «Akash» տեսակի 15 հրթիռային համակարգերի գնման վերաբերյալ և դարձել է առաջին օտարերկրյա պետությունը, որը գնել է այս հրթիռային համակարգը։

«Akash» համակարգը, որը մշակվել է Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության կողմից, «երկիր-օդ» դասի հրթիռ է, որը կարող է խոցել կործանիչներ, թևավոր հրթիռներ և «օդ-երկիր» դասի հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ օդային միջոցներ՝ մինչև 25 կիլոմետր հեռավորության վրա։

Bharat Electronics Limited-ի կողմից արտադրվող «Akash» սպառազինության համակարգի յուրաքանչյուր մարտկոց ուղեկցվում է մեկ պասիվ 3D ռադարով՝ էլեկտրոնային սքանավորմամբ, և չորս արձակման կայանով՝ յուրաքանչյուրի վրա երեք հրթիռ, որոնք բոլորը փոխկապակցված են։