Երևան 10/05/2025 06:31
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ | Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Ամբարձումյանը` Եվրոպայի չեմպիոն | Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել | Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am | Այո, մասնակցելու եմ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին. Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան | Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարանջատումն սկսվել է 2008-ից հետո. «Հայաստան» դաշինքի պատգամավոր | Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի |

Ռազմական

Զոհրաբ Մնացականյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի զորամաս
Զոհրաբ Մնացականյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի զորամաս
30/12/2018 16:15

Դեկտեմբերի 30-ին, ըստ հաստատված ավանդույթի, արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագիծ` ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ: Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Զոհրաբ Մնացականյանը զինվորականներին մաղթեց տոկունություն, անկոտրում կամք և անվտանգ ծառայություն. «Մեր՝ դիվանագետներիս գործը ձեր հաղթանակի շարունակությունն է՝ խաղաղության հաստատումը, որն ամբողջությամբ կարտահայտի Հայաստանի, Արցախի և մեր ժողովրդի շահը: Մենք բազմիցս ենք նշել, որ մեր պատասխանատու դիրքորոշումը չպետք է դիտարկել որպես վճռականության կամ կարողությունների պակաս. վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանի զինված ուժերն ունեն կամք ու վճռականություն, բարձր պատրաստվածություն, բավարար կարողություն և ռազմատեխնիկական հագեցվածություն՝ երաշխավորելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Բոլորիս մաղթում եմ, որ 2019 թվականը լինի խաղաղության, մեր երկրի բարգավաճման և առաջընթացի տարի»: Զինվորականների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախարարի պաշտոնակատարը կարևորեց տարածաշրջանում խաղաղության ու կայունության մթնոլորտի հաստատմանն ուղղված ջանքերի շարունակականությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շրջայց կատարեց զորամասում՝ ծանոթանալով ծառայության պայմաններին: