Երևան 10/05/2025 02:00
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ | Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Ամբարձումյանը` Եվրոպայի չեմպիոն | Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել | Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am | Այո, մասնակցելու եմ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին. Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան | Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարանջատումն սկսվել է 2008-ից հետո. «Հայաստան» դաշինքի պատգամավոր | Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի |

Ռազմական

2018-ին զոհվել է 39 զինծառայող, որից 7-ը՝ հակառակորդի կրակոցից
2018-ին զոհվել է 39 զինծառայող, որից 7-ը՝ հակառակորդի կրակոցից
02/01/2019 11:26

2018 թվականի ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով: Tert.am-ը, հիմնվելով պաշտոնապես հաստատված տեղեկությունների վրա, հաշվարկ է կատարել, համաձայն որի՝ 2018-ին զինված ուժերում զոհվել է 39 զինծառայող, որից 7-ն է (ընդհանուր զոհերի 18%-ը) զոհվել հակառակորդի արձակած կրակոցից, իսկ 32-ը (82%) ՀՀ-ի և Արցախի տարածքներում զոհվել են տարբեր պատճառներով: Չնայած նշված գործերով նախաքննությունը շարունակվում է, այնուամենայնիվ, ըստ հարուցված քրեական գործերի՝ մյուս 32-ը զոհվել են տեխնիկական պատճառներով, դժբախտ պատահարներից, ինքնասպանությունից ու ծառայակցի կրակոցից, ձնահյուսից ու ավիավթարից: Մհեր Զիրոյան-Արցախ, մահվան պատճառը՝ շմոլ գազից թունավորում Պարգև Սարիբեկյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ավտովթար Վաչե Չիլինգարյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց Հարություն Խաչատրյան-Արցախ, մահվան պատճառը՝ չպարզված հանգամանքներ Հովսեփ Գրիգորյան-Արցախ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանք Հայկ Քալանթարյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց Հայկ Հակոբյան-Արցախ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք Ստեփան Ստեփանյան-ՀՀ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք Գրիգոր Եղոյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց Էդգար Երեմյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար Արմեն Հարությունյան-Արցախ, մահվան պատճառը՝ ծառի տապալման հետևանք Նարեկ Հարությունյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց Ալեք Կարապետյան-Արցախ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից արձակված կրակոց Ռուսլան Մանուկյան-Արցախ, մահվան պատճառը՝ ականի պայթյուն Արթուր Գասպարյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը Լևոն Թորոսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ծառայակցի կրակոց Համլետ Գրիգորյան-Արցախ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը Մարտին Խաչատրյան-ՀՀ, մահվան պատճառը՝ չպարզված հանգամանքներ Հմայակ Հակոբյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը Սուրեն Այվազյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար Վահագն Էլոյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց Արմեն Աթանեսյան-Արցախ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք Ժորա Պետրոսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանք Արմեն Հովակիմյան-Արցախ, մահվան պատճառը՝ ջրահեղձ լինելու հետևանք Վազգեն Խաչատրյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար Հայկազ Մաթևոսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց Արցախ Հովսեփյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց Աղասի Մկրտչյան-Արցախ, մահվան պատճառը՝ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հետևանք Գևորգ Հարոյան-Արցախ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը Արիստակես Ազատյան-Արցախ, մահվան պատճառը՝ իրեն պատճառած հրազենային վիրավորում Հայրապետ Նաիրյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար Հրանտ Գասպարյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար Էդգար Հունանյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար Դավիթ Մելքոնյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ավտովթար Ա.Հ.–ՀՀ, մահվան պատճառը՝ ձնահյուսի տակ մնալը (անունը չի հրապարակվել) Գոռ Սարգսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ հրազենային վնասվածք Արմեն Բաբայան-ՀՀ, 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ, մահվան պատճառը՝ ավիապատահար Մովսես Մանուկյան-ՀՀ, 3-րդ կարգի օդաչու, մայոր, մահվան պատճառը՝ ավիապատահար Հայկ Քարամյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ձնահյուսի տակ մնալը: