Երևան 10/05/2025 06:16
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ | Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Ամբարձումյանը` Եվրոպայի չեմպիոն | Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել | Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am | Այո, մասնակցելու եմ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին. Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան | Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարանջատումն սկսվել է 2008-ից հետո. «Հայաստան» դաշինքի պատգամավոր | Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի |

Ռազմական

Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է 27-ից դառնալ 37
Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է 27-ից դառնալ 37
03/05/2025 15:59

Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է 27-ից դառնալ 37։ Համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Նախաձեռնությամբ առաջարկվում է նաև մինչև 18 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ․ սա այն գումարն է, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները կարող են վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից: Օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից: Միայն 2020-2024 թվականների ընթացքում 8721 ՀՀ անչափահաս հրաժարվել է քաղաքացիությունից: Պատգամավորը նշել է, որ օրենքում փոփոխություններ կատարելու նպատակն է պարտադիր զինվորական ծառայության զորակոչվողների թիվը մեծացնելը, մեծ թվով արական սեռի քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը կանխելն ու մինչև 37 տարին լրանալը հետախուզման մեջ մնալը չեղարկելը: Սարգսյանը 2023 թվականին նախաձեռնել էր զինվորական ծառայությունից ազատվելու համար ֆինանսական փոխհատուցման օրենսդրական նախագիծը, բարձրացրել վճարի շեմը, ինչն արդեն ուժի մեջ է մտել։