ԶԼՄ-երի տեղեկությունների համաձայն՝ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանին քիչ առաջ ձերբակալել են՝ յուրացումների քրեական վարույթի շրջանակներում։ Նրա հետ միասին կան ձերբակալված ևս մի քանի անձ։
Օպերացիան իրականացնում է Հակակոռուպցիան կոմիտեն։
Օրեր առաջ Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
ԼՐԱՑՈՒՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։
Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրին, որ Արմեն Դանիելյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Արմեն Դանիելյանն ապրիլի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2024 թվականի նոյեմբերին։