Երևան 11/05/2025 02:28
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ | Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Ամբարձումյանը` Եվրոպայի չեմպիոն | Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել | Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am | Այո, մասնակցելու եմ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին. Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան | Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարանջատումն սկսվել է 2008-ից հետո. «Հայաստան» դաշինքի պատգամավոր | Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի |

Իրավունք

Արագածոտնի մարզում. բերման է ենթարկվել  Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդականը, ում մոտ հայտնաբերվել է խոշոր չափով թմրամիջոց
Արագածոտնի մարզում. բերման է ենթարկվել  Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդականը, ում մոտ հայտնաբերվել է խոշոր չափով թմրամիջոց
16/12/2024 13:29

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը վերջերս ոստիկանությունում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ժամանակ հերթական անգամ հանձնարարականներ են տվել, որ թե՛ քրեական, թե՛ համայնքային ոստիկաններն ու պարեկային ծառայության պարեկները պետք է շարունակեն էլ ավելի խիստ պայքարը՝ տարբեր տեսակի հանցատեսակների ոչ միայն բացահայտման, այլև կանխման ու նախականխման ուղղությամբ:Դրա մեջ է մտնում նաև պայքարը ապօրինի թմրամոլության և թմրաշրջանառության դեմ:  Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ ՆԳՆ





ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ հերթական օպերացիան են իրականացրել՝ Արագածոտնի մարզում:Աշտարակի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի՝ Ագարակ-Աշտարակ խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա:  Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Աշտարակի ոստիկանները՝ բաժնի պետ Ս. Մարտիրոսյանի գլխավորությամբ մեկնում են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ այդ հատվածը, ու հայտնաբերում են կասկածելի «Mercedes»-ը, ինչի հետո վարորդին թմրանյութ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին:  Տեղում անձնական զննությամբ պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:  Վարորդի մոտ հայտնաբերում են խոշոր չափի թմրամիջոց, Գ. Շամշյանի՝ տեղեկություններով՝ «մարիուխուանա» տեսակի:  Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածանքով ոստիկանություն տեղափոխված Արմեն Մարկոսյանը աշխատում է՝ որպես Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդական: