Երևան 13/06/2025 00:28
Նիկոլիզմի վերջը | Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ | Ճամբարակում զոհերի թիվը հասել է 3-ի. բոլորը կանայք են, տուժածների մեջ երեխաներ չկան | Գարեգին Բ–ն զավակ ունի, դա կապացուցեմ․ Նիկոլ Փաշինյան | Կայծակի հարվածից զինծառայող է մահացել | Ադրբեջանում հայտնված անչափահասների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առևանգման հատկանիշներով | ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր | «Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ. Փաշինյան |

Քաղաքականություն

Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ»
Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ»
17/05/2025 11:05

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ՔՊ-ականները բուռն քննարկել են այն հարցը՝ արդյոք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է լինելու, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության վերջին նիստի ժամանակ ՔՊ-ականները անխնա քննադատել էին Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին, որը նախորդ օրը հրաժարական տվեց, ինչպես նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին: Բոլորը միաբերան պնդել էին, որ Սարգսյանը շատ ընդդիմադիր է, ու կարծես թե հասկացրել էին, որ կա՛մ պետք է «խաղաղվի» կա՛մ պետք է մանդատը վայր դնի, հեռանա: Ու, կարծես, թե Սարգսյանը չի նահանջում. ավելին՝ առանձին ասուլիսների է հրավիրում լրագրողներին, իր նախագծերը միայնակ ներկայացնում, ինչը վրդովեցնում է իշխանությանը: Բոլորի համար սպասողական վիճակ է. գուցե Փաշինյանի նյարդերը տեղի տան ու նրանից պահանջի մանդատից հրաժարվել»։