Երևան 07/06/2025 15:49
Կայծակի հարվածից զինծառայող է մահացել | Ադրբեջանում հայտնված անչափահասների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առևանգման հատկանիշներով | ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր | «Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ. Փաշինյան | Թրամփի հետ կոնֆլիկտը Մասկին 34 միլիարդ դոլար է արժեցել. Bloomberg | Սյունիքի մարզի 2 անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾ | Դատարանը կասեցրել է Երևանում կարմիր և կապույտ գծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը | Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը |

Հայաստան

Ադրբեջանում հայտնված անչափահասների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առևանգման հատկանիշներով
Ադրբեջանում հայտնված անչափահասների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առևանգման հատկանիշներով
06/06/2025 20:54

 

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչների՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարը։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առեւանգման հատկանիշներով»,- ասաց նա։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 6-ին հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ժամը 01:20-ի սահմաններում Տեղ համայնքի բնակիչներ՝ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.), մոլորվելով հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Դեպքը տեղի է ունեցել Արավուս գյուղի հարակից հատվածում։

ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անչափահասների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։