Երևան 07/06/2025 01:58
Կայծակի հարվածից զինծառայող է մահացել | Ադրբեջանում հայտնված անչափահասների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առևանգման հատկանիշներով | ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր | «Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ. Փաշինյան | Թրամփի հետ կոնֆլիկտը Մասկին 34 միլիարդ դոլար է արժեցել. Bloomberg | Սյունիքի մարզի 2 անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾ | Դատարանը կասեցրել է Երևանում կարմիր և կապույտ գծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը | Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը |

Հայաստան

Դատարանը կասեցրել է Երևանում կարմիր և կապույտ գծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը
Դատարանը կասեցրել է Երևանում կարմիր և կապույտ գծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը
06/06/2025 10:36

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը գրառմամբ տեղեկացրել է, որ դատարանը կասեցրել է Երևանում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը։ Ավագանու անդամը նշել է, որ Հայաստանի Հանրապետության Վարչական Դատարանը, 5 դատավորների կոլեգիալ որոշմամբ, բավարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը Երևանի ավագանու 24.12.2024թ. ֊ի 265֊Ն որոշման դեմ, որը սահմանում էր Երևան համայնքում տեղական վճարների 2025թ. ֊ի դրույքաչափերը։ «Այլ կերպ ասած` Դատարանը կասեցրել է Երևանում Ա և Բ գոտիներում կամ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը»,- գրել է ավագանու անդամը և շնորհավորել վեր ընշված ավտոկայանատեղերից օգտվող  վարորդներին։ Ապա խորհուրդ է տվել, թե ինչ պետք է անել. «Քանի որ 2025 թ -ի համար ընդունված որոշումը դատարանի կողմից ճանաչվել է ոչ իրավաչափ և քանի դեռ Երևանի ավագանին չի ընդունել ավտոկայանատեղիներում կայանման համար սակագնի մասին նոր որոշում, դուք կարող եք կայանել ձեր մեքենան Ա և Բ գոտիներում ԱՆՎՃԱՐ և չգնել ոչ մի փաթեթ` ժամայինից մինչև տարեկան»։ Հիշեցնենք, որ «Կարմիր գծերում» կայանման վճարները շեշտակի թանկացան 2024 թվականի հունվարի 1-ից։ Ա գոտում կայանելը տարեկան 12,000 դրամից դարձավ 160,000 դրամ, իսկ Բ գոտում՝ 12,000 դրամից՝ 24,000։ Վարչական դատարանը երկու անգամ անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարներին վերաբերող որոշ դրույթներ։ Առաջին անգամ նման վճիռ եղել էր 2024 թվականի դեկտեմբերի 19-ին։ Դատարանն արձանագրել էր՝ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանությունն իրավաչափ չէ։ Երևանի քաղաքապետարանը բողոքարկել է դատարանի կայացրած երկու որոշումները։