Երևան 10/06/2025 02:36
Գարեգին Բ–ն զավակ ունի, դա կապացուցեմ․ Նիկոլ Փաշինյան | Կայծակի հարվածից զինծառայող է մահացել | Ադրբեջանում հայտնված անչափահասների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առևանգման հատկանիշներով | ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր | «Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ. Փաշինյան | Թրամփի հետ կոնֆլիկտը Մասկին 34 միլիարդ դոլար է արժեցել. Bloomberg | Սյունիքի մարզի 2 անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾ | Դատարանը կասեցրել է Երևանում կարմիր և կապույտ գծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը |

Քաղաքականություն

Գարեգին Բ–ն զավակ ունի, դա կապացուցեմ․ Նիկոլ Փաշինյան
Գարեգին Բ–ն զավակ ունի, դա կապացուցեմ․ Նիկոլ Փաշինյան
09/06/2025 10:09

Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա փաստ է եւ եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձեւաչափով դա կապացուցեմ։ 

Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։

Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետեւորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։ 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որեւէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։