Երևան 22/05/2025 12:24
ԱՄՆ-ում սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ | Հայտնաբերվել է Էջմիածնում առանձնակի դաժանությամբ հորը կյանքից զրկած որդուն, ով փորձում էր նետվել կամրջից | Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել | Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է | Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները | Ալիևի օգնականը պատմել է Ադրբեջանի և Հայաստանի միջև «հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի» մասին | Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ է ախտորոշվել | Արամ Սարգսյան, ո՞ւր է 226 մլն դրամը. Արթուր Չախոյանը թիվ 137 մանկապարտեզի մասի |

Իրավունք

Երևանում 2 անձինք մուտք են գործել մթերային խանութ և գողացել «Իզի փեյ» վճարային տերմինալը, իսկ դրամարկղից՝ խոշոր չափի գումար
Երևանում 2 անձինք մուտք են գործել մթերային խանութ և գողացել «Իզի փեյ» վճարային տերմինալը, իսկ դրամարկղից՝ խոշոր չափի գումար
15/05/2025 11:47

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 12-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ֆանարջյան 42 հասցեում գտնվող մթերային խանութի դուռը կոտրելու միջոցով մուտք են գործել խանութ և գողացել «Իզի փեյ» վճարային տերմինալը, իսկ դրամարկղից գողացե են 300 հազար դրամ գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 04։00-ի սահմաններում 2 անձինք, նշված հասցեից գողանալով վճարային տերմինալը, տեղափոխել են Ֆանարջյան 23 հասցեի մոտ գտնվող խոտածածկ տարածք և կոտրելով այն գողացել են գումարը։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։