Երևան 06/06/2025 19:44
ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր | «Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ. Փաշինյան | Թրամփի հետ կոնֆլիկտը Մասկին 34 միլիարդ դոլար է արժեցել. Bloomberg | Սյունիքի մարզի 2 անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾ | Դատարանը կասեցրել է Երևանում կարմիր և կապույտ գծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը | Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը | Թրամփն արգելել է 12 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ | Մաhացել է Վահան Շիրխանյանը |

Աշխարհ

Թրամփն արգելել է 12 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ
Թրամփն արգելել է 12 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ
05/06/2025 12:50

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որն արգելում է 12 երկրի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ: Հանրապետականը այս որոշման մասին հայտարարել է TruthSocial սոցիալական ցանցում:

12 երկրի (Աֆղանստան, Մյանմա, Չադ, Կոնգոյի Հանրապետություն, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Հայիթի, Իրան, Լիբիա, Սոմալի, Սուդան և Եմեն) քաղաքացիներ ենթարկվել են մուտքի ամբողջական արգելքի, ևս յոթ երկրի քաղաքացիների համար սահմանվել է մուտքի մասնակի արգելք:

Մասնակի արգելք է սահմանվել Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիեռա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիների համար: Նրանց չեն տրամադրվի այցելության և ուսանողական վիզաներ:

Բացառություններ են գործում Միացյալ Նահանգների օրինական մշտական ​​բնակիչների և վավեր վիզաներ ունեցողների համար: Երկրների ցանկը հիմնված է Պետդեպարտամենտի կողմից հունվարից ի վեր անցկացվող վերլուծության վրա:

Ըստ Թրամփի՝ նման միջոցառումների ներդրման պատճառը Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում հրեա ակտիվիստների դեմ հակասեմական հարձակումն էր։ ԱՄՆ-ում կնոջ և երեխաների հետ անօրինական բնակվող 45-ամյա եգիպտոսցին «Ազատություն Պաղեստինին» գոռալով՝ Մոլոտովի կոկտեյլ էր նետել ամբոխի վրա։ Վիրավորվել էր տասնհինգ մարդ, այդ թվում՝ Հոլոքոստը վերապրած թոշակառու: