Երևան 30/05/2025 11:13
Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայ առաքելական եկեղեցու ու Սրբազան հայրերի մասին անպարկեշտ արտահայտվել | Հայաստանի ներկայացուցիչը Թուրքիայում դարձել է ջրացատկի Եվրոպայի փոխչեմպիոն | Գլխավոր ցավագարը ամենայն անամոթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա | Դավիթ Սանասարյանն արդարացվեց  | Տոռնադո՝Արթիկում | Վահագն Վերմիշյանի գործով հաղթանակ | Ելիսեյան պալատը մեկնաբանել է Մակրոնի և նրա կնոջ միջև Վիետնամում տեղի ունեցած միջադեպը | Մակրոնին հարվածո՞ւմ են, թե՝սիրում ինքնաթիռում |

Աշխարհ

Հայաստանի ներկայացուցիչը Թուրքիայում դարձել է ջրացատկի Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի ներկայացուցիչը Թուրքիայում դարձել է ջրացատկի Եվրոպայի փոխչեմպիոն
29/05/2025 17:50

 

Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Բիբիկինան Թուրքիայում ընթացող ջրացատկի Եվրոպայի առաջնությունում դարձել է աշխարհամասի փոխչեմպիոն։ Այս մասին սոցցանցերում հայտնել է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը։

22-ամյա մարզուհին 3 մետր ոստնացատկ մրցաձևում վաստակել է 322.95 միավոր և արժանացել արծաթե մեդալի։ 335,10 միավորով Եվրոպայի չեմպիոն է դարձել շվեյցարացի Միշել Լուիզա Հեիմբերգը։

Բիբիկինան այս տարվա մարտին է Հայաստանի քաղաքացիություն ստացել։