Երևան 31/05/2025 13:42
Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում. Փաշինյան | Հայաստանը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում | Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայ առաքելական եկեղեցու ու Սրբազան հայրերի մասին անպարկեշտ արտահայտվել | Հայաստանի ներկայացուցիչը Թուրքիայում դարձել է ջրացատկի Եվրոպայի փոխչեմպիոն | Գլխավոր ցավագարը ամենայն անամոթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա | Դավիթ Սանասարյանն արդարացվեց  | Տոռնադո՝Արթիկում | Վահագն Վերմիշյանի գործով հաղթանակ |

Հայաստան

Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայ առաքելական եկեղեցու ու Սրբազան հայրերի մասին անպարկեշտ արտահայտվել
Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայ առաքելական եկեղեցու ու Սրբազան հայրերի մասին անպարկեշտ արտահայտվել
30/05/2025 09:37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայ առաքելական եկեղեցու ու Սրբազան հայրերի մասին ոչ կոռեկտ արտահայտվել։

Փաշինյանը, ով կնոջ հետ «Կրթվելը նորաձև է» շարժման «ջատագով» է, անպարկեշտ բառապաշարով գրառում է արել Սրբազան հայրերից մեկի մասին։

Հիշեցնենք՝ կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ թիրախավորել էր եկեղեցուն, ասել էր, իբր, մեր եկեղեցիները չուլանացված են։

«Ինչ ասես կա՝ ավելացած մետլաղ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի ժանգոտ կտորներ։ Մարդ եկեղեցի մտնում է, որ ունենա հոգևոր հաղորդակցություն, բայց մտնում, տեսնում ես՝ մեկի հին կոշիկներն են, շորերն են, մեկը իրա հին կռավաթն է բերել, դրել, ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել, ինչքա՞ն կարելի է ոտքի տակ տալ սրբությունները ու մեկ էլ՝ «վա՜յ, համալիրում բան ա եղել...»»,- ասել էր Փաշինյանը։

Փաշինյանի հայտարարությունից հետո Սրբազան հայրերը արձագանքել էին նրան. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն, օրինակ, նշել էր. «Սրբավայրերի հանդեպ վարչապետի  հանկարծական հետաքրքրությունը, այսուհանդերձ, ունի նաև մխիթարական ներուժ: Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները: Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրները»:

Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն էլ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «երկրի գլխավոր ցավագար»։