Երևան 14/06/2025 15:51
Հայաստանից չվերթերը շրջանցում են Իրանի և Իսրայելի օդային տարածքները. չվերթների մի մասն իրականացվել է | ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում | Իրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 78 մարդ. Fars | Նիկոլիզմի վերջը | Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ | Ճամբարակում զոհերի թիվը հասել է 3-ի. բոլորը կանայք են, տուժածների մեջ երեխաներ չկան | Գարեգին Բ–ն զավակ ունի, դա կապացուցեմ․ Նիկոլ Փաշինյան | Կայծակի հարվածից զինծառայող է մահացել |

Տարածաշրջան

ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում
ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում
13/06/2025 18:54

Իրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։

Այս հանգամանքի բերումով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում։ Միևնույն ժամանակ, նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։

Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք: