Երևան 04/01/2025 00:33
ԵՄ-ն պատրաստ է դադարեցնել ռուսական գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ | Թայվանում պատգամավորները սեղաններով ու աթոռներով հարվածել են միմյանց․ տեսանյութ | Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի | Իրանում ձերբակալել են երգչուհուն առանց հիջաբի ելույթ ունենալու համար․ նրան մահապատիժ է սպառնում | Ասադը հանդես է եկել հայտարարությամբ | Արագածոտնի մարզում. բերման է ենթարկվել  Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդականը, ում մոտ հայտնաբերվել է խոշոր չափով թմրամիջոց | ՄԱՐԶՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ | Երևանում հին դիսպետչերական կետերը պետք է վերանան, այլևս նպատակին չեն ծառայում. Ավինյան |

Աշխարհ

ԵՄ-ն պատրաստ է դադարեցնել ռուսական գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ
ԵՄ-ն պատրաստ է դադարեցնել ռուսական գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ
31/12/2024 15:25

Եվրոպական երկրները պատրաստ են 2025 թվականի հունվարի 1-ից դադարեցնել ռուսական գազի մատակարարումներն Ուկրաինայի տարածքով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Աննա-Կաիսա Իտկոնենը։

«Հունվարի 1-ից մատակարարումների դադարեցումը սպասելի իրավիճակ էր, Եվրամիությունը դրան պատրաստվել էր»,- ասել է նա։

Իտկոնենը նշել է, որ Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրների հետ միասին ավելի քան մեկ տարի աշխատել է գազի այլընտրանքային տարանցման նախապատրաստման ուղղությամբ դեպի ԵՄ տուժած երկրներ: Նրա խոսքով՝ ԵՄ գազի ենթակառուցվածքը «բավականաչափ ճկուն է՝ այլընտրանքային ուղիներով ոչ ռուսական գազը Կենտրոնական և Արևելյան Եվրոպա հասցնելու համար»։ «2022 թվականից այն ամրապնդվել է հեղուկ բնական գազի ներմուծման նոր հզորություններով»,- հավելել է ԵՀ ներկայացուցիչը։

 

Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի մատակարարման գործող հնգամյա պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին։ Դեկտեմբերի 19-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը չի երկարաձգի պայմանագիրը և թույլ չի տա Մոսկվային «հավելյալ միլիարդներ վաստակել»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով, Ուկրաինան դիտարկում է մի տարբերակ, ըստ որի մեկ այլ ընկերություն՝ NAK Naftogaz Ukrainy-ի փոխարեն, պայմանագիր կկնքի Ռուսաստանի հետ տարանցման համար, որը կգնա դեպի սահման Գազպրոմի վերահսկողության ներքո, իսկ Ուկրաինայի տարածքով. այս մյուս ընկերության հսկողության տակ:

Դեկտեմբերի 27-ին Սլովակիան սպառնացել է Կիևին պատասխան քայլերով գազի տարանցումը դադարեցնելու համար։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Նրա խոսքով, Ֆիկոյի խոսքով, միայն 2025-2026 թվականներին Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների դադարեցումը ԵՄ-ին կարժենա 120 միլիարդ եվրո: