Իրանում ձերբակալել են երգչուհի Փարաստու Ահմադիին առցանց–համերգի ժամանակ առանց հիջաբի ելույթ ունենալու համար, նրա հետ ձերբակալվել են ևս չորս երաժիշտներ, հայտնում է ABC News-ը։ Այժմ աղջկան մահապատիժ է սպառնում։ Առցանց–համերգը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Ահմադիի ելույթն արագորեն տարածվել է համացանցում և YouTube-ում, դառնալով ամենաքննարկվող թեմաներից մեկն Իրանում, քանի որ տեղական օրենքներն արգելում են կանանց առանց հիջաբի երգել կամ ներկայանալ հանրությանը: Հեռուստաալիքի տվյալներով՝ կատարողին ձերբակալել են, և նրա դեմ քրեական գործ է հարուցվել «իրավական և մշակութային չափանիշներին չհամապատասխանելու համար»։