Երևան 23/12/2024 01:54
Թայվանում պատգամավորները սեղաններով ու աթոռներով հարվածել են միմյանց․ տեսանյութ | Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի | Իրանում ձերբակալել են երգչուհուն առանց հիջաբի ելույթ ունենալու համար․ նրան մահապատիժ է սպառնում | Ասադը հանդես է եկել հայտարարությամբ | Արագածոտնի մարզում. բերման է ենթարկվել  Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդականը, ում մոտ հայտնաբերվել է խոշոր չափով թմրամիջոց | ՄԱՐԶՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ | Երևանում հին դիսպետչերական կետերը պետք է վերանան, այլևս նպատակին չեն ծառայում. Ավինյան | Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխաների լոգանքն իրականացվում է ննջասենյակում՝ մյուս երեխաների ներկայությամբ, խոզանակներն էլ կեղտոտ են. Լուսանկարներ |

Տարածաշրջան

Վրաստանում կրկին բողոքի ակցիաներ են. Զուրաբիշվիլին միացել է ցուցարարներին
Վրաստանում կրկին բողոքի ակցիաներ են. Զուրաբիշվիլին միացել է ցուցարարներին
15/12/2024 22:42

Վրաստանում կրկին բողոքի ակցիաներ են. ցուցարարները եկել են նախագահական նստավայրի՝ Օրբելիանի պալատի մոտ, որտեղ նրանց է միացել Սալոմե Զուրաբիշվիլին: Այնուհետև նրանք երթով շարժվել են դեպի պետության ղեկավարի՝ վարչապետի գրասենյակ, հաղորդում է ekhokavkaza.com-ը։

Ցուցարարները Զուրաբիշվիլիին դիմավորել են բուռն ծափահարություններով և պնդել, որ նա է պետության միակ օրինական ղեկավարը։ Նրանք շնորհակալություն են հայտնել Զուրաբիշվիլիին այն բանի համար, ինչ «նախագահն անում է Վրաստանի համար»։ Զուրաբիշվիլին լրատվամիջոցներին ոչ մի մեկնաբանություն չի արել։

Նշենք, որ դեկտեմբերի 14-ին Վրաստանում ընտրիչների կոլեգիան ընտրել է երկրի նոր նախագահին։ Պաշտոնը կզբաղեցնի նախկին ֆուտբոլիստ և պատգամավոր Միխայիլ Կավելաշվիլին, որի թեկնածությունն առաջադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Մինչդեռ Զուրաբիշվին հայտարարել էր, որ չի պատրաստվում վայր դնել լիազորությունները:

 

Բողոքի ցույցերը Թբիլիսիում և ամբողջ Վրաստանում սկսվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ի երեկոյան վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների դադարեցման մասին։ Նրա խոսքով՝ Թբիլիսին Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը կհետաձգի մինչեւ 2028 թվականի վերջ: