Երևան 10/05/2025 01:11
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ | Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Ամբարձումյանը` Եվրոպայի չեմպիոն | Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել | Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am | Այո, մասնակցելու եմ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին. Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան | Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարանջատումն սկսվել է 2008-ից հետո. «Հայաստան» դաշինքի պատգամավոր | Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի |

Տնտեսություն

ՄԱՐԶՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՄԱՐԶՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
16/12/2024 12:26



«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները խուզարկել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհրդական Արմեն Մարկոսյանի մեքենան։ Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է խոշոր չափի թմրանյութ։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ նոր է իմացել, դեռ չի ճշտել, բայց կասկածում է։ «Մի բան այն չէ»,-ասաց նա։ 

ՆԳՆ-ից մեզ ասացին, որ Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, դեկտեմբերի 16-ին Ագարակ-Աշտարակ ճանապարհահատվածից ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով ձերբակալել, բաժին են տեղափոխել մի տղամարդու, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 11,5 գրամ դեղնականաչավուն զանգված։ Կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ուղարկելու համար։