Երևան 10/05/2025 00:19
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ | Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Ամբարձումյանը` Եվրոպայի չեմպիոն | Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել | Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am | Այո, մասնակցելու եմ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին. Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան | Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարանջատումն սկսվել է 2008-ից հետո. «Հայաստան» դաշինքի պատգամավոր | Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի |

Տնտեսություն

ՏՄՊՊՀ-ում քննարկել են ձվի շուկայի իրավիճակը. Գերիշխողները սեղմ ժամկետում պետք է տեղեկատվություն ներկայացնեն
ՏՄՊՊՀ-ում քննարկել են ձվի շուկայի իրավիճակը. Գերիշխողները սեղմ ժամկետում պետք է տեղեկատվություն ներկայացնեն
31/12/2018 13:43

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ձվի շուկայում արձանագրված իրավիճակի շուրջ։ Հանձնաժողովի մոնիթորինգի խումբը վերջին երկու օրերին իրականացրած դիտանցումների արդյունքում արձանագրել է, որ պահանջարկի կտրուկ ավելացմամբ պայմանավորված՝ մի շարք խոշոր առեւտրի կետերում օրվա որոշակի ժամերի նկատվում է իրացվող ձվի ծավալների նվազում։ Քանի որ այս շուկայում կան խոշոր տնտեսվարողներ, ապա, ստեղծված իրավիճակի պատճառները հասկանալու համար Հանձնաժողովը դիմել է վերջիններին ՝պահանջելով ներկայացնել տեղեկատվություն ձվի արտադրման եւ իրացման ծավալների ինչպես նաեւ գնային քաղաքականության, մասնավորապես բացթողնման գնի վերաբերյալ։ Տեղեկատվության վերլուծությունից պարզ կդառնա, արդյոք իրավիճակը պայմանավորված է օբյեկտիվ, մասնավորապես պահանջարկի կտրուկ ավելացման, ներկրման և արտադրության ծավալների անկման գործոններով, թե առկա է չարաշահման ռիսկ և օրենդրության պահանջների խախտման փաստ: Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից՝ օրենքին չհամապատասխանելու հիմքով արգելվել էր որոշակի խմբաքանակի ներմուծումը մեր երկիր, բացի այդ, ըստ նույն աղբյուրի 2017-ի համեմատ 2018 –ին էականորեն նվազել են ձվի ներմուծման ծավալները: ՀՀ ՏՄՊՊՀ-ը պաշտոնապես կդիմի նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության գործընկերներին՝ հասկանալու, թե ինչ գործոններով է պայմանվորված ձվի ներմուծման ծավալների նվազումը և որքանով կարող էր այն մանրածախ ցանցում իրացման խնդիր առաջացնել: Հանձնաժողովի մոնիթորինգի և դիտանցումների խումբը շարունակելու է աշխատանքը նաև հետտոնական բոլոր օրերին՝ գերիշխող ապրանքային շուկաներում վերահսկողություն իրականացնելու և հնարավոր չարաշահումների ռիսկը բացառելու նպատակով: Մրցակցության կանոնների խախտման դեպքում Հանձնաժողովը կկիրառի օրենքով սահմանված համապատասխան միջոցներ: