Երևան 22/12/2024 20:08
Թայվանում պատգամավորները սեղաններով ու աթոռներով հարվածել են միմյանց․ տեսանյութ | Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի | Իրանում ձերբակալել են երգչուհուն առանց հիջաբի ելույթ ունենալու համար․ նրան մահապատիժ է սպառնում | Ասադը հանդես է եկել հայտարարությամբ | Արագածոտնի մարզում. բերման է ենթարկվել  Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդականը, ում մոտ հայտնաբերվել է խոշոր չափով թմրամիջոց | ՄԱՐԶՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ | Երևանում հին դիսպետչերական կետերը պետք է վերանան, այլևս նպատակին չեն ծառայում. Ավինյան | Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխաների լոգանքն իրականացվում է ննջասենյակում՝ մյուս երեխաների ներկայությամբ, խոզանակներն էլ կեղտոտ են. Լուսանկարներ |

Աշխարհ

Ասադը հանդես է եկել հայտարարությամբ
Ասադը հանդես է եկել հայտարարությամբ
16/12/2024 21:45

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադը Դամասկոսում է մնացել ընդհուպ մինչև դեկտեմբերի 8-ի վաղ առավոտը, երբ զինված ընդդիմությունը մտել է մայրաքաղաք: Նա երկիրը լքել է միայն նույն օրվա երեկոյան: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Սիրիայի նախկին ղեկավարը։

 

Ասադը նաև պնդել է, որ «Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոչ մեկ անգամ չի դիտարկել հրաժարական տալու և երկրից փախչելու հնարավորությունը»։

Մինչդեռ ՌԻԱ Նովոստին հավելում է, որ հրապարակված հայտարարության մեջ նաև ասվում է, որ Ասադը հրաժարական տալու մտադրություն չի ունեցել և չի մտածել զինված ընդդիմության հարձակման օրերին ապաստան խնդրելու մասին:

 

Խոսելով Սիրիայում ծավալված իրադարձությունների մասին՝ նա հայտարարել է, որ Դամասկոսից նախ գնացել է Հմեյմիմ, որտեղ էլ իմացել է մայրաքաղաքի անկման մասին։ Հայտարարության մեջ ասվում է, որ ահաբեկիչների կողմից իշխանության զավթումից հետո նախագահի՝ երկրում մնալն անիմաստ էր։ Ասադի խոսքով՝ ՌԴ իր տարհանմանը  նախորդել է բանակի փլուզումը և պետական ​​կառույցների կաթվածահար վիճակը։ Ասադը, իր հայտարարության համաձայն, չի հրաժարվել բանակից ու ժողովրդից։

Նոյեմբերի 27-ին սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։ Կիրակի առավոտյան նրանք մտել են մայրաքաղաք Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը լքել է պաշտոնը և երկիրը։