Երևան 23/12/2024 02:00
Թայվանում պատգամավորները սեղաններով ու աթոռներով հարվածել են միմյանց․ տեսանյութ | Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի | Իրանում ձերբակալել են երգչուհուն առանց հիջաբի ելույթ ունենալու համար․ նրան մահապատիժ է սպառնում | Ասադը հանդես է եկել հայտարարությամբ | Արագածոտնի մարզում. բերման է ենթարկվել  Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդականը, ում մոտ հայտնաբերվել է խոշոր չափով թմրամիջոց | ՄԱՐԶՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ | Երևանում հին դիսպետչերական կետերը պետք է վերանան, այլևս նպատակին չեն ծառայում. Ավինյան | Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխաների լոգանքն իրականացվում է ննջասենյակում՝ մյուս երեխաների ներկայությամբ, խոզանակներն էլ կեղտոտ են. Լուսանկարներ |

Աշխարհ

Ասադի տապալումից հետո սկսվել է արտասահմանում նրա ընտանիքի և հարազատների ունեցվածքի «nրu». The Wall Street Journal
Ասադի տապալումից հետո սկսվել է արտասահմանում նրա ընտանիքի և հարազատների ունեցվածքի «nրu». The Wall Street Journal
15/12/2024 23:43

Սիրիայում Բաշար ալ Ասադի տապալումից հետո սկսվել է արտասահմանում նրա ընտանիքի և հարազատների ունեցվածքի «որս»։ Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել է Սպիտակ տան նախկին պաշտոնյա Էնդրյու Թաբլերը, որը զբաղվում է Սիրիայի նախկին նախագահի ընտանիքի և բարեկամների արտասահմանյան ունեցվածքի բացհայտմամբ:

«Նրանք միշտ ունեցել են «պլան Բ» և լավ պատրաստված են երկրից վտարմանը», - ասել է Թաբլերը:

Իրավապաշտպան իրավաբանները  ծրագրում են գտնել այդ ակտիվները, որպեսզի «վերադարձնեն դրանք Սիրիայի ժողովրդին»: Ըստ վերլուծաբանների՝  Ասադների ընտանիքը 1970-ականներից ստեղծել է ներդրումների և բիզնես ակտիվների համալիր ցանց արտասահմանում:

Արտասահմանյան ակտիվների թվում, ըստ աղբյուրի, կան բանկային հաշիվներ Շվեյցարիայում, անշարժ գույք Դուբայում, Մոսկվայում, բիզնես Վիեննայում։ WSJ-ը պնդում է, որ արտասահմանյան ակտիվներ են հայտնաբերվել Ասադի կնոջ՝ Ասմայի, մոր՝ Անիսա Մախլուֆի և հորեղբոր՝ Ռիֆաթի ընտանիքների մոտ:

 

Նշվում է, որ Ասադի մայրն ու նրա եղբայրը հաշիվներ ունեն Շվեյցարիայի Credt Suisse բանկում: Անիսա Մախլուֆի զարմիկը Մոսկվայում 22,3 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք ունի: Նախկին առաջին տիկին Ասմա Ասադի ընտանիքը եկամուտ ունի եվրոպական երկրներում և Պարսից ծոցում գործող «անօրինական ցանցերից»:

Ամենաշատ ակտիվները, նշում է թերթը, հայտնաբերվել են Ասադի մորեղբոր՝ Մուհամեդ Մախլուֆի որդիներից մեկի՝ Ռամիի մոտ՝ անշարժ գույք Ռումինիայում, 18 հաշիվ HSBC բանկում, 43 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք և մասնավոր ինքնաթիռ Դուբայում: