Երևան 10/05/2025 02:08
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ | Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Ամբարձումյանը` Եվրոպայի չեմպիոն | Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել | Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am | Այո, մասնակցելու եմ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին. Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան | Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարանջատումն սկսվել է 2008-ից հետո. «Հայաստան» դաշինքի պատգամավոր | Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի |

Աշխարհ

Ամերիկացի սահմանապահներն արցունքաբեր գազ են կիրառել ներգաղթյալների նկատմամբ
Ամերիկացի սահմանապահներն արցունքաբեր գազ են կիրառել ներգաղթյալների նկատմամբ
02/01/2019 14:13

Լատինական Ամերիկայից ժամանած շուրջ 150 ներգաղթյալ փորձել է հատել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանը Տիխուանա մեքսիկական նահանգի մոտ: Ինչպես հաղորդում է DW.com-ը, հղում անելով ԱՄՆ սահմանապահ ծառայությանը, ամերիկացի սահմապահներն արցունքաբեր են գազ կիրառել փախստականների նկատմամբ, երբ ամբոխն սկսել է քարեր նետել իրավապահ մարմինների ուղղությամբ: Սրա հետևանքով 25 մարդ է ձերբակալվել, որոնց թվում՝ երկու անչափահաս: Մյուս ներգաղթյալները կարողացել են վերադառնալ Մեքսիկայի տարածք: Միևնույն ժամանակ Associated Press-ի ֆոտոլրագրողի հաղորդմամբ՝ ներգաղթյալները սկսել են քարեր նետել, երբ սահմանապահներն ուժ են գործադրել: Մեքսիկայի ՆԳՆ-ն կատարվածի առթիվ դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել: 2018-ի նոյեմբերին տեղի ունեցած նմանօրինակ միջադեպից հետո մեքսիկական իշխանությունները հետաքննություն էին սկսել՝ արցունքաբեր գազի կիրառումը դիտարկելով որպես զենքի կիրառում պետության դեմ: