Մենք այլևս չպետք է մտածենք հնարավորինի և անհնարինի մասին, այլ անհրաժեշտության, և այսօրվա հանդիպման նպատակն էլ հենց դա է. այսօր աջակիցների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ համակիրների հետ հանդիպման նպատակն է նախ միմյանց տեսնել և հասկանալ, թե ով ինչ կարգավիճակում է։
«Որովհետև այս ընթացքում շատերին կալանավորել են, հալածել են, կալանքներ են դրել գումարների վրա, և իրենք իմանան, որ լքված չեն, և միաժամանակ իմանան, որ մենք այս գծից դուրս եկողը չենք»,-ասաց Սրբազանը։
Հարցին, թե հաշվի առնելով նախկին սխալները, արդյո՞ք դասեր քաղել է շարժումը, Սրբազանն ասաց, որ նման հանդիպումները նրա համար են, որ վստահության աստիճանը ստուգեն։
«Մենք ուղղակիորն պետք է մատների արանքով չնայենք այլևս և երբեք, մենք պետք է այդ վստահությունը մինչև վերջ հասցնենք, և՛ մենք վստահ լինենք, և՛ մարդիկ»,-ասաց նա, սակայն խուսափեց կոնկրետ քայլերի մասին ժամկետներ նշել։
«Մենք մի անգամ, կամ երկու անգամ որոշակի բացթողումների պատճառով չենք կարողացել վերջնարդյունքն արձանագրել, հիմա մեզ ավելի շատ լավ է որոշակի ժամանակի մեջ կարողանալ տեղավորվել, մեր հարցերը, խնդիրները լուծել և ասել եմ՝ այն օրը, երբ մենք դուրս գանք հրապարակ, դա լինելու է շարունակական և վերջնական»,-նշեց Սրբազանը։