ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումներով Աշոտ Հովակիմյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից: ԱԳ փոխնախարարի պաշտոնից ազատվել է նաև Կարեն Նազարյանը, ով ավելի վաղ նշանակվել էր Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան: Նիկոլ Փաշինյանի այլ որոշումներով ԱԳ փոխնախարարներ են նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանն ու Արտակ Ապիտոնյանը: Վերջինս նախօրեին հետ էր կանչվել Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Իսկ Գրիգոր Հովհաննիսյանն ավելի վաղ հետ էր կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից: Ստորև ներկայացնում ենք նորանշանակ փոխնախարարների կենսագրությունները. Գրիգոր Հովհաննիսյան Ծննդյան թիվն ու վայրը Հունվարի 26, 1971թ․, ք․ Երևան Կրթությունը 1987-1992թթ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, արաբագիտություն 1992-1993թթ. Բեյրութի Հայկազյան Համալսարան 2000-2001թթ. Իրավունքի և Դիվանագիտության Ֆլեթչեր Ինստիտուտ, Թաֆթս համալսարան Աշխատանքային գործունեություն 1994-1996թթ. «Շելթր» ծրագրի համակարգող, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակ, Երևան 1996-1998թթ. Հատուկ համակարգողի խորհրդական ծրագրերի և հանրային կապերի գծով. ՄԱԿ-ի Հատուկ Առաքելություն Աֆրիկյան Մեծ Լճերի տարածաշրջանում` Ռուանդա, Զաիր, Բուրունդի, Ուգանդա, Թանզանիա, ԿԱՀ, Քենիա 1998-2000թթ. Կինշասայի և Բրազավիլի գրասենյակների ղեկավար. ՄԱԿ-ի քարտուղարության համակարգող գրասենյակ, Կոնգոյի Դեմոկրատական և Կոնգոյի հանրապետություններ 2001–2003թթ. Խմբի ղեկավար և արտակարգ իրավիճակների պլանավորման կոորդինատոր. Մերձավոր Արևելքի Խաղաղության գործընթացում ՄԱԿ-ի Հատուկ համակարգողի գրասենյակ (UNSCO), Երուսաղեմ` Իսրայել, Պաղեստինյան Ինքնավարություն, Սիրիա, Լիբանան, Հորդանան 2002-2003թթ. Պաղեստինյան ինքնավարությունում ՄԱԿ-ի քարտուղարության համակարգող. Արևմտյան Ափ և Գազայի հատված 2004թ. Գլխավոր խորհրդական. Իրաքում ՄԱԿ-ի առաքելություն (UNAMI), Հորդանան–Կատար 2005-2008թթ. ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի դասախոս. Մերձավոր Արևելքի քաղաքական և տնտեսական համակարգեր 2006թ. Սայդայի տարածաշրջանային Համակարգող. Լիբանանում ՄԱԿ-ի արտակարգ առաքելություն 2007–2009թթ. «Շուշիի Վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն 2009-2013թթ. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս 2014-2016թթ․ համատեղության կարգով ՀՀ դեսպան Կուբայում, Կոստա Ռիկայում, Պանամայում, Գվատեմալայում 2013-2016թթ. Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան 2016-2018թթ․ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Օտար լեզուներ Անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն, իսպաներեն Ընտանեկան կարգավիճակ Ամուսնացած է, ունի 2 երեխա: Արտակ Ապիտոնյան Ծննդյան թիվն ու վայրը 1971թ., Հայաստան, գ. Ալաշկերտ։ Կրթությունը 1992թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը (Արաբագիտություն) 1991-1992թթ․- Բուրգիբա ժամանակակից լեզուների ինստիտուտ, Թունիս (արաբերեն լեզու)։ Մասնագիտական գործունեությունը 2014-2018թթ․ - Համատեղության կարգով Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը Ստոկհոլմ)։ 2013-2018թթ․ - Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 2009-2013թթ․ - ՀՀ Նախագահի աշխատակազմի Արտաքին հարաբերությունների վարչության պետ 2008-2009թթ․ - ՀՀ ԱԳՆ վերլուծական վարչության խորհրդական 2005-2008թթ․ - ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալ/Խորհրդական 2003-2005թթ․ - ՀՀ ԱԳՆ ՄԱԿ բաժնի պետ 1999-2002թթ․ - Լիբանանում ՀՀ դեսպանության փոխդեսպան/Գործերի հավատարմատար 1998թ․ – ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական 1995-1997թթ․ - Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար 1993–1994թթ․- ՀՀ ԱԳՆ Արաբական երկրների և Իսրաելի բաժին Դիվանագիտական աստիճանը Արտակարգ և լիազոր դեսպան։ Օտար լեզուների իմացությունը Անգլերեն, ռուսերեն, արաբերեն։ Ընտանեկան կարգավիճակը Ամուսնացած է, ունի երեք երեխա։