Երևան 23/12/2024 02:46
Թայվանում պատգամավորները սեղաններով ու աթոռներով հարվածել են միմյանց․ տեսանյութ | Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի | Իրանում ձերբակալել են երգչուհուն առանց հիջաբի ելույթ ունենալու համար․ նրան մահապատիժ է սպառնում | Ասադը հանդես է եկել հայտարարությամբ | Արագածոտնի մարզում. բերման է ենթարկվել  Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդականը, ում մոտ հայտնաբերվել է խոշոր չափով թմրամիջոց | ՄԱՐԶՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ | Երևանում հին դիսպետչերական կետերը պետք է վերանան, այլևս նպատակին չեն ծառայում. Ավինյան | Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխաների լոգանքն իրականացվում է ննջասենյակում՝ մյուս երեխաների ներկայությամբ, խոզանակներն էլ կեղտոտ են. Լուսանկարներ |

Քաղաքականություն

Ովքե՞ր են «Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկ հայտնած 18 թեկնածուները
Ովքե՞ր են «Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկ հայտնած 18 թեկնածուները
30/12/2018 18:01

Պատգամավորի մանդատից հրաժարվելու եւ ինքնաբացարկ հայտնելու դիմում ներկայացրել էին «Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու․ NEWS.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից տեղեկացավ, թե ովքեր են նրանք։ Ստորև ներկայացնում ենք պատգամավորական մանդատից հրաժարված թեկնածուներին․

Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար,

 

Տիգրան Ավինյան՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար,

Էդուարդ Աղաջանյան՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար,

Արայիկ Հարությունյան՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար,

Զարուհի Բաթոյան՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար,

Գարիկ Սարգսյան՝ Արարատի մարզպետ,

Տրդատ Սարգսյան՝ Վայոց ձորի մարզպետ,

Նարեկ Բաբայան՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ,

Հակոբ Արշակյան՝ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար,

Սուրեն Պապիկյան՝ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար,

Ռոմանոս Պետրոսյան՝ Կոտայքի մարզպետ,

Գնել Սանոսյան՝ Գեղարքունիքի մարզպետ,

Ֆելիքս Ցոլակյան՝ ԱԻ նախարարի պաշտոնակատար,

Դավիթ Գևորգյան՝ Արագածոտնի մարզպետ,

Էրիկ Գրիգորյան՝ Բնապահպանության նախարարի պաշտոնակատար,

Անդրեյ Ղուկասյան՝ Լոռու մարզպետ,

Դավիթ Սանասարյան՝ Պետական վերահսկողական ծառայության պետ,

Արսեն Թորոսյան՝ Առողջապահության նախարարի պաշտոնակատար։

Այսպիսով՝ խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվելիք կառավարությունում պաշտոններ չեն ունենա՝

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, որի պաշտոնը, կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծով, վերանում է,

Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը,

Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը,

Վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը,

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, որի ղեկավարած նախարարությունը վերը նշված նախագծով լուծարվելու է,

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, որի ղեկավարած նախարարությունը միանալու է Կրթության եւ գիտության նախարարությանը,

ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը,

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը,

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը։