Երևան 23/12/2024 02:06
Թայվանում պատգամավորները սեղաններով ու աթոռներով հարվածել են միմյանց․ տեսանյութ | Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի | Իրանում ձերբակալել են երգչուհուն առանց հիջաբի ելույթ ունենալու համար․ նրան մահապատիժ է սպառնում | Ասադը հանդես է եկել հայտարարությամբ | Արագածոտնի մարզում. բերման է ենթարկվել  Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդականը, ում մոտ հայտնաբերվել է խոշոր չափով թմրամիջոց | ՄԱՐԶՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ | Երևանում հին դիսպետչերական կետերը պետք է վերանան, այլևս նպատակին չեն ծառայում. Ավինյան | Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխաների լոգանքն իրականացվում է ննջասենյակում՝ մյուս երեխաների ներկայությամբ, խոզանակներն էլ կեղտոտ են. Լուսանկարներ |

Քաղաքականություն

ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԵՐԵՔ ՈՒԺԵՐ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌԵԼ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ
ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԵՐԵՔ ՈՒԺԵՐ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌԵԼ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ
30/12/2018 16:03

Արցախի խորհրդարանում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և ընդդիմադիր «Շարժում-88» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում: Հայտարարության մեջ ասված է. «Արդեն տևական ժամանակ է Հայաստանի Հանրապետությունում ընթանում է ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով խափանման միջոց ընտրելու հարցով դատական պրոցեսը: Նոյեմբերի 15-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է կալանավորումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության: Զերծ մնալով դատարանի անկախության ու անաչառության վրա ազդելու ցանկացած դրսևորումից, ինչպես նաև առաջնորդվելով անկողմնակալ արդարադատության իրականացման սկզբունքով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և «Շարժում-88» կուսակցությունները կոչ են անում Նախագահ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում»: