Երևան 06/01/2025 09:46
ԵՄ-ն պատրաստ է դադարեցնել ռուսական գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ | Թայվանում պատգամավորները սեղաններով ու աթոռներով հարվածել են միմյանց․ տեսանյութ | Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի | Իրանում ձերբակալել են երգչուհուն առանց հիջաբի ելույթ ունենալու համար․ նրան մահապատիժ է սպառնում | Ասադը հանդես է եկել հայտարարությամբ | Արագածոտնի մարզում. բերման է ենթարկվել  Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդականը, ում մոտ հայտնաբերվել է խոշոր չափով թմրամիջոց | ՄԱՐԶՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ | Երևանում հին դիսպետչերական կետերը պետք է վերանան, այլևս նպատակին չեն ծառայում. Ավինյան |

Իրավունք

Արագածոտնում 22-ամյա երկու երիտասարդ է դանակահարվել
Արագածոտնում 22-ամյա երկու երիտասարդ է դանակահարվել
01/01/2019 19:34

Այսօր, հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արագածի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդներ։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com կայքը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորներն են Ծաղկահովիտ գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Սևադա Սահակյանը, 22-ամյա Վարդան Գալստյանը, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել իրենց գյուղի գլխավոր խաչմերուկից, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն։ Արագածի ոստիկանները պարզել են, որ Վ․ Գալստյանին և Ս․ Սահակյանին դանակով հարվածներ է հասցրել Բերքառատ գյուղի բնակիչ 18-ամյա Գուրգեն Ներսիսյանը։ Ոստիկանների ձեռարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ տարվել է բացատրական աշխատանք և Գ․ Ներսիսյանը ներկայացել է Ոստիկանության Արագածի բաժին։ Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։