Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի հերթական զորախմբի պետական սահմանի մարտական դիրքեր մեկնելու հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա շնորհակալություն հայտնելով ծառայության համար, Տավուշ մեկնող ոստիկաններին մաղթեց խաղաղ երկինք: Քանի որ այս զորախումբը դիքերում է անցկացնելու տոները, ոստիկանության պետը շնորհավորեց նրանց և հորդորեց այդ օրերին կրկնապատկել ուշադրությունն ու զգոնությունը: Սահման մենկող ոստիկանները ավանդույթի համաձայն աղոթեցին ու երդվեցին անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը: Ոստիկանների համար անակնկալ էր պատրաստել ոստիկանության մշակույթի կենտրոնը: Ոստիկանության զորքերի մի զորամասի ծառայողները գնացին, հաջորդ որը դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մյուս զորամասի ծառայողները: Նրանց դիմավորելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա ոստիկաններին փոխանցեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ողջույններն ու նշեց, որ նրանցով բոլորն են հպարտանում: Ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին: Դիրքերից վերադարձած ոստիկանները մի քանի օր կհանգստանան ու կանցնեն իրենց ծառայությանը՝ պահպանելով հասարակական կարգը: