Թուրքիայում սպանվել է բոդիբիլդինգի չեմպիոնուհին։ Hurriet-ը հայտնում է, որ 31-ամյա կուլտուրիստուհի Պինար Չոբանիին, ով մի քանի ազգային եւ միջազգային տիտղոսներ ուներ, կրակոցով սպանել է նրա 38-ամյա ընկերը՝ Ֆերհան Սարիչամը։ Դեպքը տեղի է ունեցել վերջինիս տանը՝ Իզմիրում։
Այնուհետեւ Սարիչամը զանգել է իր քեռուն, խոստովանել սպանությունը եւ ինքնասպան եղել։ Հարեւանների վկայությամբ՝ զույգը ավելի քան երկու տարի միասին էր ապրում եւ հաճախ բարձր վիճում էին։