Մադրիդի «Ռեալը» երրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի ակումբային առաջնության հաղթող: Եզրափակչում Սոլարիի թիմը մրցեց ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ Այնի» հետ: Մադրիդցիները վճռորոշ խաղում առավելության հասան 3:0 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեց Լուկա Մոդրիչը: Երկրորդ կեսում հաշիվը կրկնապատկեց Լյորենտեն, իսկ թիմի ավագ Սերխիո Ռամոսը խփեց երրորդ գոլը: Խաղավերջում «Ալ Այնը» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Հեղինակության գնդակը խփեց Շիոտանին: Հանդիպման վերջում «սերուցքայինները» վերականգնեցին երեք գնդակի առավելությունը: Ինքնագոլի հեղինակ դարձավ Նադերը`4:1: Այսպիսով, «Ռեալը» իր պատմության ընթացքում 4-րդ անգամ տիրացավ այս տիտղոսին: «Արքայական» ակումբը աշխարհի ակումբային առաջնությանը տիրացել էր 2014, 2016 2017 թվականներին: