Երևան 23/12/2024 01:38
Թայվանում պատգամավորները սեղաններով ու աթոռներով հարվածել են միմյանց․ տեսանյութ | Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի | Իրանում ձերբակալել են երգչուհուն առանց հիջաբի ելույթ ունենալու համար․ նրան մահապատիժ է սպառնում | Ասադը հանդես է եկել հայտարարությամբ | Արագածոտնի մարզում. բերման է ենթարկվել  Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդականը, ում մոտ հայտնաբերվել է խոշոր չափով թմրամիջոց | ՄԱՐԶՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ | Երևանում հին դիսպետչերական կետերը պետք է վերանան, այլևս նպատակին չեն ծառայում. Ավինյան | Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխաների լոգանքն իրականացվում է ննջասենյակում՝ մյուս երեխաների ներկայությամբ, խոզանակներն էլ կեղտոտ են. Լուսանկարներ |

Տնտեսություն

Քաղավիացիայի նախկին պետի տեղակալը 2019-ին պատրաստվում է մտնել հայկական շուկա
Քաղավիացիայի նախկին պետի տեղակալը 2019-ին պատրաստվում է մտնել հայկական շուկա
31/12/2018 11:06

Քաղավիացիայի գլխավոր վարչության (այժմ՝ քաղավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի տեղակալ (2007-2014 թթ.) Արամ Մարությանն առաջիկայում պատրաստվում է մտնել ուղեւորափոխադրումների հայկական շուկա: Գործարար Մարությանի մասին, ով 2011-ից նաեւ ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոսն է, նախկինում տարբեր առիթներով գրել ենք:

Atlantis-Holding.jpg (510 KB)

Հայաստանում, Ավստրիայում եւ Չեխիայում գործունեություն ծավալող Արամ Մարությանի ընկերությունները միավորված են Վիեննայում տեղակայված «Atlantis Holding»-ի մեջ: Ըստ վերջինիս կայքի՝ դրանք են «Saturn Reisebuero» (Ավստրիա), «Atlantis Tour» (Չեխիա), «Atlantis Tour» (Հայաստան) տուրիստական գործակալությունները, «Atlantis Investment» (Չեխիա), «Atlantis Development» (Չեխիա), «Compliance» (Հայաստան) ընկերությունները, որոնք զբաղվում են բնակելի համալիրների ձեւավորմամբ, խորհրդատվության եւ տեղակատվության տրամադրմամբ, ակտիվների կառավարմամբ, «Best Western Bohemian Resort» համալիրը Սեւանա լճի ափին եւ «Atlantis Armenian Airlines» ավիաընկերությունը: Սրանք, սակայն, Մարությանի բոլոր ընկերությունները չեն. նույն Չեխիայում, օրինակ, նա, այսպես ասած, ավելի փոքր ընկերություններ էլ ունի:

Մարությանը նորեկ չէ ոչ միայն ավիացիայի կառավարման համակարգում, այլեւ օդային փոխադրումների ոլորտում: Բացի վերը նշվածներից՝ նա նաեւ հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության սեփականատերն էր, որը, սակայն, գլխավորապես ոչ թե սեփական թռիչքներ, այլ ուրիշներին վարձակալությամբ օդանավեր տրամադրող ընկերություն է:

«Atlantis Holding»-ի կայքում նշվում է, որ 1999-ին հիմնադրված «AEA»-ն 2000-2003 թթ. չարտերային թռիչքներ է կատարել դեպի ԱՊՀ երկրների քաղաքներ, իսկ «Արմավիայի» մենաշնորհի հաստատումից հետո՝ 2003-ից, համագործակցել է «Austrian Airlines» եւ «Czech Airlines» ավիաընկերությունների հետ մինչեւ 2018 թ.: Ժամանակին գրել ենք, թե հայկական ընկերությունն «codeshare» հիմունքներով ինչպես է աշխատում ավստրիական եւ չեխական օպերատորների հետ: 2016-ից էլ «AEA»-ն իր օդանավերը լիզինգով հանձնել է մոլդովական եւ հունականընկերությունների:     

Այդուհանդերձ, ավիաընկերությունն այլեւս չի պատկանում Մարությանին: Ինչպես գրված է «Atlantis Holding»-ի կայքում, 2016-ին «AEA»-ի բաժնեմասերը վաճառվել են, եւ գործարքն ավարտին է հասցվել 2018-ին: Հստակեցնենք, թե ինչ է տեղի ունեցել:

2013-ին «Atlantis European Airways»-ի գործունեությանն անդրադառնալիս գրել էինք, որ դրա 90 տոկոսի սեփականատերը երեւանյան «Atlantis Group»-ն է, իսկ մնացած 10-ինը՝ ավստրիական «Saturn Reisebuero»-ն, այլ կերպ ասած՝ Ա. Մարությանի ընկերությունները: Այդպես եղել է մինչեւ 2015 թ., երբ 90 տոկոսի սեփականատերը դարձել է հենց Արամ Մարությանը: 2016-ի հոկտեմբերին ավիաընկերության 100 տոկոսը փոխանցվել է գործարարի հորը՝ Նովել Մարությանին, սակայն մեկ ամիս անց նրան է միացել երեւանցի Կարեն Արտակի Բդոյանը, ով դարձել է նաեւ «AEA»-ի տնօրենը: Բդոյանը ձեռք է բերել ընկերության 76 տոկոսը, իսկ 24 տոկոսը մնացել է Ն. Մարությանին, որն էլ 2018-ի գարնանը դա փոխանցել է կնոջը՝ Շուշանիկ Երեմյանին: Սակայն այս տարվա մայիսի 3-ին վերջինս դուրս է եկել «AEA»-ից, եւ միակ սեփականատերը մնացել է Կ. Բդոյանը: Այժմ նա է ավիաընկերության տերն ու տնօրենը: Այսպիսով՝ Մարություններն իրենց բիզնեսն աստիճանաբար վաճառել են Կարեն Բդոյանին:

AEA-1.jpg (270 KB)

Վերջինս, դառնալով միանձնյա սեփականատեր, մայիսին ընկերությունն անվանափոխել է «Լավ Էյրվեյս», բայց օրեր անց վերադարձել է նախկին տարբերակին՝ «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» («Atlantis European Airways»):

Այս ամենը, սակայն, չի նշանակում, թե Արամ Մարությանը հրաժարվել է ավիաընկերություն ունենալուց: Պարզապես այժմ նրա ավիաօպերատորն այլ է՝ «Atlantis Armenian Airlines»-ը: Այս ընկերությունը հիմնադրվել է 2010-ին Երեւանում: Մինչեւ 2012-ը կոչվել է «Էյր Ատլանտիս», ապա դարձել «Ատլանտիս Գրուպ»: Սա հենց այն ընկերությունն է, որը ժամանակին «AEA»-ի 90 տոկոսի սեփականատերն էր: 2016-ին «Ատլանտիս Գրուպը» հերթական անգամ անվանափոխվել է ու դարձել «Ատլանտիս Յուրոփիան Էյրլայնզ», ինչը շատ նման էր «AEA»-ի անվանը: 2017-ին անունը վերստին փոխվել է՝ դառնալով «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ»: Այդուհանդերձ, երբ 2018-ի գարնանը «AEA»-ն ամբողջությամբ ձեռք է բերել Կ. Բդոյանը ու այն անվանափոխել «Լավ Էյրվեյս», Մարությանն իր այս ավիաընկերությանը կրկին նախկին անունն է տվել՝ «Ատլանտիս Յուրոփիան Էյրլայնզ», սակայն օգոստոսին վերանվանել «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» («Atlantis Armenian Airlines»):

Ա. Մարությանն անձամբ «AAA»-ի սեփականատեր է դարձել (բաժնեմասերի 100 տոկոսը նրանն է) միայն 2017-ին, մինչ այդ ընկերության հիմնադիրներ են գրանցված եղել նրա գործընկերները՝ Սպարտակ Գիշյանը, Սուրեն Ավագյանը, Ռոլլանդ Մարգարյանը, ով նաեւ «AAA»-ի տնօրենն է: 2012-2016 թթ. հիմնադիրների թվում էր նաեւ «Saturn Reisebuero»-ն:

AAA.jpg (228 KB)

Չնայած 1999-ին հիմնադրված «Atlantis European Airways»-ը շարունակում է գործել որպես իրավաբանական անձ, իբրեւ ավիաընկերություն գործնականում դրա ժառանգ կարելի է համարել «Atlantis Armenian Airlines»-ին, որը մինչ այս ավիաընկերություն է եղել միայն թղթի վրա: Ամենացայտուն ապացույցն այն է, որ IATA-ի կողմից ժամանակին «AEA»-ին տրված TD (airline designator) եւ 432 (accounting code) կոդերն այժմ օգտագործելու է «AAA»-ն, փոխարենը «AEA»-ն ստացել է 2R եւ 981 կոդերը: Հիշեցնենք, որ նշվածներից առաջին կոդն օգտագործվում է, մասնավորապես, չվերթները համարակալելիս, իսկ երկրորդը՝ ֆինանսական փոխհաշվարկների ժամանակ համապատասխան փաստաթղթերում:

Իր կայքում «AAA»-ն հայտնում է, որ ICAO-ից էլ ստացել է AEU կոդը («AEA»-ին էլ նախկինում տրվել էր LUR կոդը): Այպիսով՝ «Atlantis Armenian Airlines»-ի չվերթներն այժմ համարակալվելու են TD եւ AEU կոդերով:

Գրել էինք, որ հենց այս ավիաընկերությունն է իրականացնելու Կապան-Երեւան-Կապան թռիչքները, սակայն հավելել էինք, որ ընկերությունը դրա համար պետք է ունենա օդանավ շահագործողի վկայական: Պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ օպերատորն օգոստոսի 22-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեից ստացել է այդ վկայականը: «AAA»-ն նշում է, որ ինքը հայկական առաջին ավիաընկերությունն է, որը մեր երկրում ցանկանում է զարգացնել թեթեւ ավիացիան՝ 19-տեղանոց «L-410» ինքնաթիռով իրար կապելով «Զվարթնոցն» ու Կապանի օդանավակայանը (իրականում կարելի է ասել, որ թեթեւ ավիացիա Հայաստանում արդեն կա, եթե նկատի ունենանք «Արմենիան հելիքոփթերսի» ուղղաթիռային փոխադրումները): Թռիչքները նախատեսում է մեկնարկել 2019-ին:

L-410-AAA.jpg (272 KB)

Բացի տեղական չվերթներից՝ «AAA»-ն ծրագրում է «L-410»-ով Երեւանից թռչել նաեւ Թբիլիսի, Քութայիս եւ տարածաշրջանի այլ կետեր:       

«Atlantis Armenian Airlines»-ը 2019-ի ամառային աերոնավիգացիոն սեզոնին նպատակ ունի «A320» տիպի օդանավով Երեւանից կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Վիեննա, Պրահա, Աթենք, Կիեւ, Մոսկվա, ինչպես նաեւ չարտերային թռիչքներ դեպի հունական կղզիներ: Հետաքրքիր է, որ չնայած «Զվարթնոցի» կայքում այս պահին «Austrian Airlines»-ի հետ որպես «codeshare» թռիչքներ իրականացնող ներկայացված է «Atlantis European Airways»-ը, «AAA»-ն իր կայքում ավստրիական օպերատորի գործընկեր է նշում հենց իրեն: Ստացվում է, որ 2019-ին Արամ Մարությանի նոր ավիափոխադրողը՝ «Atlantis Armenian Airlines»-ը, ոչ միայն շարունակելու է «codeshare» հիմունքներով համագործակցությունը հեղինակավոր ավստրիական ընկերության հետ, այլեւ իրականացնելու է իր սեփական թռիչքները: