Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/03/2023 21:53
Հայաստան 1:0 Թուրքիա | ՄԱՀԱՑԵԼ Է «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ | Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Արշակ Սարգսյանը. ՊՆ | Ադրբեջանցիներն ինձ լուսարձակներով ու ԱԹՍ-ներով էին փնտրում. բացառիկ մանրամասներ մոլորված ենթասպայից | Նոր ագրեսիայի վտանգ և՛ Հայաստանի Հանրապետության դեմ, և՛ Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկապես կա․ Արարատ Միրզոյան | Առաջիկայում Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հնարավորություն կա. Արարատ Միրզոյան | ԵԽԽՎ հանձնաժողովն ընդունեց հայտարարություն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ | Ադրբեջանը կրակ է բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. Տուժածներ չկան |

Մամուլի տեսություն Press

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի դեմ մի քանի ընդդիմադիր օջախ է ձեւավորվել
«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի դեմ մի քանի ընդդիմադիր օջախ է ձեւավորվել
25/01/2023 10:37

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ մի քանի ընդդիմադիր օջախ է ձեւավորվել։ Մեր աղբյուրի ասելով, դրանք տարբեր դրդապատճառներ ունեն։ Որոշ մասը կառավարվում է ՀՀ իշխանությունների կողմից, ընդ որում՝ նաեւ ֆինանսավորվում է։ ՀՀ իշխանությունները փորձում են կանխել Վարդանյանի ենթադրյալ հաղթարշավը, ուստի ամեն ինչ անելու են նրան մրոտելու համար, որ հանկարծ  Վարդանյանն Արցախից չտեղափոխվի Երեւան՝ սպառնալով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Վարդանյանը խանգարում է նաեւ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություններին` Արցախի հարցում տարբերվող իր դիրքորոշմամբ։ Դժգոհների մի խումբն էլ պետական ապարատի նախկին ներկայացուցիչներն են, եւ ոչ միայն։

Մեզ ասացին, որ Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է ուսումնասիրել բոլորի «գործերը», եւ, ասում են, բավականին բացահայտումներ են եղել, որոնք ամեն պահի կարող են քրեական գործերի հիմք հանդիսանալ։ Վարդանյանի դեմ ընդվզողների մի խումբն էլ տարբեր ՊՈԱԿ-ների եւ պետական բյուջեից սնվողների բանակն է, որի մի մասը Վարդանյանի գալուց հետո զրկվել է աշխատանքից ու եկամտից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում