Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/03/2023 20:31
ՄԱՀԱՑԵԼ Է «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ | Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Արշակ Սարգսյանը. ՊՆ | Ադրբեջանցիներն ինձ լուսարձակներով ու ԱԹՍ-ներով էին փնտրում. բացառիկ մանրամասներ մոլորված ենթասպայից | Նոր ագրեսիայի վտանգ և՛ Հայաստանի Հանրապետության դեմ, և՛ Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկապես կա․ Արարատ Միրզոյան | Առաջիկայում Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հնարավորություն կա. Արարատ Միրզոյան | ԵԽԽՎ հանձնաժողովն ընդունեց հայտարարություն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ | Ադրբեջանը կրակ է բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. Տուժածներ չկան | Հայտնի է, թե ով է քննելու ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված ևս 16 անձի վերաբերյալ գործը |

Մամուլի տեսություն Press

Արայիկ Հարությանը հանդիպել է Ռուբեն Վարդանյանին, Վիտալի Բալասանյանին,  Դավիթ Բաբայանին
Արայիկ Հարությանը հանդիպել է Ռուբեն Վարդանյանին, Վիտալի Բալասանյանին, Դավիթ Բաբայանին
19/11/2022 12:15

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: ԱՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, ադրբեջանական կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակաբար դրսևորվող ագրեսիվ վարքը: Խորհրդակցության մասնակիցները իրենց մտահոգություններն են արտահայտել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, մտքեր են փոխանակվել իշխանությունների կողմից ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

 

Հանդիպմանը մասնակցում են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք: