Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/03/2023 21:44
Հայաստան 1:0 Թուրքիա | ՄԱՀԱՑԵԼ Է «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ | Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Արշակ Սարգսյանը. ՊՆ | Ադրբեջանցիներն ինձ լուսարձակներով ու ԱԹՍ-ներով էին փնտրում. բացառիկ մանրամասներ մոլորված ենթասպայից | Նոր ագրեսիայի վտանգ և՛ Հայաստանի Հանրապետության դեմ, և՛ Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկապես կա․ Արարատ Միրզոյան | Առաջիկայում Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հնարավորություն կա. Արարատ Միրզոյան | ԵԽԽՎ հանձնաժողովն ընդունեց հայտարարություն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ | Ադրբեջանը կրակ է բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. Տուժածներ չկան |

Տնտեսություն Economy

Անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին միացել է նաև ԱԿԲԱ բանկը
Անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին միացել է նաև ԱԿԲԱ բանկը
08/09/2022 10:32

Անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին, ՎՏԲ Հայաստան, Արդշին և Հայբիզնես բանկերից բացի, միացել է նաև ԱԿԲԱ բանկը։ Ըստ այդմ, կենսաթոշակը կամ նպաստն ԱԿԲԱ բանկի կողմից թողարկված քարտերով ստացող շահառուների կողմից սեպտեմբերի 1-ից հետո կատարված անկանխիկ գործարքների դեպքում կհաշվարկվի հետվճար։ Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

 

Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

Այն քաղաքացիներն, ովքեր սեպտեմբեր ամսին կկատարեն անկանխիկ գործարքներ, հետվճարը կստանան մինչև հոկտեմբերի 25-ը։