Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/10/2022 16:07
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար | Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ | Կրեմլում նշում են 4 նոր շրջանների միացումը Ռուսաստանին | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար | Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան | Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով | Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ | Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ |

Տնտեսություն

«Հրապարակ». Ինչու են բանկերը դոլարը կանխիկացնելիս 3 տոկոս պահում
«Հրապարակ». Ինչու են բանկերը դոլարը կանխիկացնելիս 3 տոկոս պահում
19/07/2022 11:21

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ աշխարհում ֆինանսական խառնաշփոթ սկսվեց, Հայաստանում եւս ֆինանսական անհասկանալի եւ անկայուն իրավիճակ ստեղծվեց։ Եվ Կենտրոնական բանկը սկսեց որոշակի գործիքներ կիրառել, որպեսզի, իբրեւ թե, կայունացնի ֆինանսական շուկան, այդ թվում՝ հատկապես դոլար-դրամ հարաբերակցությունից բխող բացասական հետեւանքները։ Բայց բազմաթիվ տնտեսվարողներ, հատկապես ՝ Ռուսաստանից ժամանածներ, հայկական արտահանողներ սկսեցին դժգոհել ոչ միայն դոլարի կուրսի կտրուկ նվազումից, այլեւ հաշիվներ բացելիս ստեղծված լրացուցիչ դժվարություններից, դոլարի կանխիկացման դեպքում 3 տոկոս միջնորդավճար պահելուց եւ այլն։ Այսօր, երբ քաղաքացին ցանկանում է իր հաշվին եղած կամ դրսից փոխանցված դոլարը կանխիկացնել, բանկերը 2.8-3 տոկոս կանխիկացման վճար են պահում, ինչը դժգոհության ու զայրույթի պատճառ է դարձել։ Մեզ ասացին` Կենտրոնական բանկն է այս քաղաքականությունը մշակել եւ պարտադրել բոլոր բանկերին, ու հիմա ամբողջ թուքումուրն ուտում են առեւտրային բանկերը, որոնք, մեծ հաշվով, գուցե մեղք չունեն, բայց քաղաքացին ուղիղ կերպով նրանց հետ է շփվում, հետեւաբար՝ դժգոհությունն էլ ուղղվում է ոչ թե ԿԲ-ին, այլ՝ մասնավոր բանկերին։ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը դա բացատրում է ԿԲ-ի կողմից ֆինանսական կայունությունն ապահովելուն միտված պարտավորությամբ, որի իրավունքը ԿԲ-ն ունի։ Քանի որ ՌԴ-ի նկատմամբ կիրառված սանկցիաների հետեւանքով Ռուսաստանում դոլարի դեֆիցիտ է առաջացել, ու այսօր շատերը նաեւ Հայաստանից են փորձում դոլար կանխիկացնել եւ տանել ռուսական շուկա, ուստի այդ ամենը կանխարգելելու, Հայաստանում դոլարի մասով ռիսկերն ապահովագրելու համար, ըստ Արամյանի, ԿԲ-ն որոշել է 3 տոկոսի չափով կանխիկացման միջնորդավճար սահմանել, որպեսզի դժվարացնի կամ նվազ շահագրգիռ դարձնի դոլարի կանխիկացումը, որը հետո կարող է փոխադրվել Ռուսաստան։

 

«Միշտ կա ռիսկ, որ փողը կարող է ինչ-որ այլ ճանապարհներով, այլ երկրների տարածքներով գա պտտվի, փոխարկվի, եւ էդ սահմանափակումները չաշխատեն։ Եվրոատլանտիկ բլոկի բանկերը շատ լավ հասկանում են, որ եթե էդ փողը հեշտությամբ տրվի Հայաստանին, դա կարող է հեշտությամբ... կանխիկի շուկայում արդեն ռուսական ռուբլին վերածվի դոլարի, եւ էդ դոլարն արտահանվի ռուսական տնտեսություն։ Հիմա էդ 3 տոկոսն ուզում են նրա համար, որ կանխիկի ու անկանխիկի տարբերությունը, այ, դա կոմպենսացնեն 3 տոկոսանոց կանխիկացումով, որպեսզի շարժառիթ չլինի՝ դու էդ խաղը խաղաս: Այսինքն՝ անկանխիկ փոխանցես էստեղ, կանխիկացնես դոլարն ու տանես Ռուսաստան»,- ասաց Վարդան Արամյանը։

Հարցին՝ Կենտրոնական բանկն այդպիսի իրավասություն ունի՞, որ բոլոր բանկերի մասով նմանատիպ որոշում կայացնի եւ պարտադրի, Արամյանն ասաց․ «Եթե Կենտրոնական բանկը ռիսկեր է տեսնում ֆինանսական կայունության հետ կապված, ապա ԿԲ-ն ունի լիազորություն եւ մանդատ՝ ցանկացած սահմանափակում կիրառել ֆինանսական շուկայում։ Եվ սա աշխարհի փորձն է։ Օրինակ՝ 2002-ին Արգենտինայում Կենտրոնական բանկը սահմանափակում մտցրեց, որ բանկերն ընդհանրապես արտարժույթ չտան, որովհետեւ ֆինանսական կայունության լուրջ խնդիր կար»։

Մեր դիտարկումը, թե դրանից տուժում են ոչ թե այդօրինակ մախինացիաներով զբաղվողները, այլեւ նրանք, ովքեր արտահանմամբ են զբաղվում եւ դրսից դոլար են ստանում, եւ հիմա այս որոշման արդյունքում էապես տուժում են ու դա գնահատում են որպես հերթական հարկատեսակ, այս դեպքում՝ բանկային հարկ, Արամյանն այսպես բացատրեց․ «Ես հասկանում եմ եւ ըմբռնումով եմ մոտենում, բայց նմանատիպ էքստրաօրդինար իրավիճակներում դու չես կարող անհատների հարց կարգավորել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում