Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 01/12/2022 01:27
Հայտնի է՝ երբ գլխավոր դատախազը խորհրդարան կմտնի. ով է առաջին պատգամավորը, որ կկալանավորվի. «Ժողովուրդ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լարսի ճանապարհին հայ վարորդներից շատերը վատացել են, շտապօգնություն են կանչել, վիճակը կատաստրոֆիկ է» | Գազալցակայաններում և բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում կսահմանվեն համաչափ տուգանքի մեխանիզմներ | Պարզվել են Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները. ՔԿ | Դեկտեմբերին 5-ին Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպում. կքաննարկվի հայ-ադրբեջանական կարգավորումը. Զախարովա | «Ուրբաթ օրը ժամը 23։00-ին իրավիճակն ահավոր էր, ամբողջ ժողովուրդը դրսում էր». Կախակնի վարչական ղեկավար. 168.am | Այսօր ԱՄՆ Սենատում սկսվում են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ք. Քվիենի վերաբերյալ լսումները | Այսուհետ բռնագանձման ենթակա գումարը վճարելիս Հարկադիրի ապաարգելադրումը կկատարվի մեկ օրվա ընթացքում |

Սփյուռք Diaspora

Սեպտեմբերին առաջին անգամ կիրականացվի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը. Սինանյան
Սեպտեմբերին առաջին անգամ կիրականացվի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը. Սինանյան
02/08/2021 17:29

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սեպտեմբերին իրականացնելու է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Այս ծրագիրն իրականացվելու է առաջին անգամ: Ընտրական փուլն արդեն անցել է, այժմ սպասում ենք մեկնարկին»,- նշեց Սինանյանը: Ծրագրի նպատակն է աջակցել Սփյուռքի այն երիտասարդներին, որոնք ներգրավված են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործընթացներում և աշխատանքներ են տանում համայնքային կյանքի ակտիվացման, հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաև ձևավորել հայ երիտասարդների դինամիկ ցանց, որը կունենա աշխարհի տարբեր համայնքներից սփյուռքահայ երիտասարդների ընդլայնված ներկայացվածություն։ «Սփյուռքի երիտասարդ դեսպան»-ը մեկամյա է։ Այն ունի տեսական և գործնական բնույթ. ներառում է մի շարք դասախոսություններ, աշխատաժամեր, հանդիպումներ, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին ձեռք բերել գիտելիքներ Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական հրատապ խնդիրների մասին, միաժամանակ ընդլայնել իրենց պատկերացումները համայնքային կյանքում ներգրավվածության և հայկական շահերի պաշտպանության հարցերում։ Երիտասարդները կայցելեն Հայաստանի պատմական, մշակութային և հիշատակի վայրեր, կրթական, գիտական, տեխնոլոգիական ինստիտուտներ, նաև կմասնակցեն հասարակական, մշակութային միջոցառումների և կամավորական աշխատանքների։