Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/05/2022 19:13
Տեղի է ունեցել ԱԽ նիստ | Ոստիկանները քաշքշելով փորձում էին բերման ենթարկել պատգամավոր Արծվիկ Մինասյանին | Բերման ենթարկվելիս քաղաքացիներից մեկը վնասվածք ստացավ աչքի հավածում․ Տեսանյութ | Ականի պայթյունից զինվոր է վիրավորվել | Ձերբակալվել է Իգոր Խաչատուրովը | «3+3»-ի շրջանակում նպաստավոր պայմաններ են ստեղծվում Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ | Խաբել՝պոռնիկների փողը չեն տվել. քրեական գործ է հարուցվել | ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը |

Սփյուռք

ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները խստորեն դատապարտում են Փաշինյանի վարչախմբի թուրքանպաստ քաղաքականությունը
ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները խստորեն դատապարտում են Փաշինյանի վարչախմբի թուրքանպաստ քաղաքականությունը
09/04/2021 11:25

Հայ Յեղափոխական Դաշնակցության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ աշխարհասփյուռ կառույցները խստորեն դատապարտում են Նիկոլ Փաշինյանի վարչախմբի թուրքանպաստ քաղաքականությունը։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև։ «Այս օրերին, երբ հակահայ արշավի հորձանուտը դիմակայելու իրենց առաքելությանը հավատարիմ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերն ամենուր անհավասար պայքար են մղում թուրք-ադրբեջանական տանեդմին` «իմքայլական» իշխանության ներկայացուցիչների թշնամուն քծնող եւ ազգադավ ելույթները լուրջ հարված են հասցնում տասնամյակների հետեւողական ճիգով ձեռքբերված Հայ դատի նվաճումներին եւ օտարման սեպ խրում Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ:



ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները խստորեն դատապարտել են Հայաստանի իշխող վարչակազմի այս հակազգային քաղաքականությունը, զգուշացնելով` զերծ մնալ արցախյան կապիտուլացիոն հայտարարությունները թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող քաղաքական արարքներով ամբողջացնելու քայլերից: Տարածաշրջանային համագործակցությունն ու խաղաղ համակեցությունը չպետք է կառուցվեն հայկական շահերի եւ իրավունքների հաշվին, քանզի սպառնալիքի աղբյուրը եղել եւ մնում են Թուքիան ու Ադրբեջանը՝ իրենց պանթուրքիստական մղումներով»:

Հայտարարություններին կարող եք ծանոթանալ հետևյալ այստեղ;

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե

ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե

ՀՅԴ Հյուսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտե

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե

ՀՅԴ Շվեդիայի Առանձնակի Կոմիտե

Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակ