Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/08/2019 07:33
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ | Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց | Ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Նրա գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ դատական իշխանությունը. կարգապահական հանձնաժողով | Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին | Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումից Ջերմուկը չի դադարի առողջարանային քաղաք լինել (Տեսանյութ) | Փաստորեն Ամուլսարի ցիանիդն իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան | Արտակարգ դեպք՝ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն | Ուղիղ. 2019 թվականի Sinquefield գավաթ. 3-րդ տուր |

Բիզնես հայուհիներ

«Այն ձևակերպումը, որ կին եմ, չի ստացվի, այսօր լրիվ պետք է փոխել». 23-ամյա Սաթե Ավետիսյանի բիզնես-բանաձևի 3 ամենակարևոր հատկանիշները
«Այն ձևակերպումը, որ կին եմ, չի ստացվի, այսօր լրիվ պետք է փոխել». 23-ամյա Սաթե Ավետիսյանի բիզնես-բանաձևի 3 ամենակարևոր հատկանիշները
18/07/2019 16:18

www.debate.am լրատվական կայքը շարունակում է ներկայացնել «Բիզնես հայուհիներ» շարքը՝ չափազանց ինքնուրույն ու համարձակ, համակրելի ու հաջողակ կանանց մասին: Նրանք ներկայացնում են իրենց կյանքի ուղին ու այն խնդիրները, որոնք հաղթահարել ենպատմում հաջողության իրենց պատմությունըոր կերտում են ամեն օր:

 

Հաջողության պատմությունը սկսվեց 0-ից
«19 տարեկանում որոշեցի օրս չսահմանափակել աշխատանքային ժամերով: Սայաթ-Նովա փողոցում ստեղծեցի սուրճ, թեյ, հյութ վաճառելու մի փոքրիկ կրպակ: Սկզբում ինքս էի աշխատում, որոշ ժամանակ անց արդեն աշխատող ունեի. հաջող, աշխատող բիզնես էր, բայց ամեն ինչ արագ ավարտվեց, որովհետև քաղաքային իշխանությունը որոշեց տարածքն ապամոնտաժել»:

 

Ամեն ինչ սկսվեց Դիլիջան այցից
«Ընկերներով գնացինք Դիլիջան, առաջին անգամ էի այնտեղ: Մի տանն էինք մնում, որն այնքան ինձ դուր եկավ, որ անմիջապես առաջարկեցի այն դարձնել հյուրընկալ միջավայր զբոսաշրջիկների համար: Սկզբում անլուրջ վերաբերեցին առաջարկիս, հատկապես այն ընկերս, որը տան տերն էր, բայց հետո ներկայացրի հստակ ծրագիր, որը հավանության արժանացավ: Ամեն ինչ սկսվեց 2018-ի սկզբին. սիրուն նկարներ էի անում, տարածում, դեռ հյուրատունը չէր գործում, բայց արդեն ամրագրումներ ունեի: Այդ ընկերս որոշեց միանալ, ինքը փոքր բաժնեմաս ուներ, որոշ ժամանակ անց, երբ խմբերը շատ էին, մոդելը փոխեցի, տարածքը փոխեցի, որովհետև կողքից կարծիք էր ասում, որը շատ դեպքերում ընդունելի չէր ինձ համար: Հիմա արդեն 10 սենյականոց հյուրատուն ունեմ Դիլիջանում, շարժը շատ է, այն աշխատում է առանց իմ ամենօրյա ներկայության: Երկու հիմնական աշխատող ունենք, եթե կարիք է լինում, լրացուցիչ աշխատողներ էլ ենք ունենում»:

 

Բիզնես նախագծի հաջորդ կանգառը՝ մանկության քաղաք Ստեփանավան
«Ծնողներս արվեստագետներ են, հայրս ծնունդով Գեղարքունիքից է, մայրս՝ Լոռիից: Մանկությունս անցել է Ստեփանավանում, որտեղ այգու հենց կենտրոնում մի անտեսված, արհամարհված շենք կա, որը վաղուց էի նկատել: Հերթական այցիս ժամանակ որոշեցի, փնտրեցի ու գտա այդ շենքի սեփանակատիրոջը. Ռուսաստանում էր: Զանգեցի և առաջարկեցի օգտագործել տարածքը՝ որպես հյուրատուն: Սկզբում ներկայացրի ծրագիրը, երբ ճշտեց տարիքս՝ մի պահ լռեց, հասկացա, որ անվստահություն կա: Հասկանալի էր՝ Հայաստանից մի աղջիկ զանգում և 25-30 հազար դոլարի ներդրման մասին է խոսում (ես հստակ թվերով էի խոսում): Չմերժեց, պարզապես երեք բառ ասաց՝ կգամ, կխոսենք, սպասի: Եվ եկավ, հանդիպեցինք, տեղում քննարկեցինք, հասկացավ, որ բավական լուրջ եմ տրամադրված, համաձայնեց, սկսեցինք: Հիմա շինարարություն է ընթանում է, երկրորդ հյուրատունը Ստեփանավանում է լինելու, բացումը՝ 2019-ի վերջին է»:

Բիզնես գաղափարները տանում են Գյումրի
«Արդեն մտածել եմ՝ երրորդ հյուրատունը լինելու է Գյումրիում, իհարկե այնտեղ ավելի մեծ ներդրումներ են պետք: Բայց մտածում եմ, այնտեղ օդանավակայան կա, որը տուրիզմին մեծ պոտենցիալ է հաղորդում, և աստիճանաբար այնտեղ շարժը մեծանալու է. այնտեղ անցկացվող միջոցառումներն են նպաստում շարժին: Հյուրատնային բիզնես սկսելու և զարգացնելու մեծ պոտենցիալ կա այնտեղ: Գյումրիում կան հյուրատներ, բայց այն հյուրատնային մոդելը, որը ես եմ պատկերացնում, դեռևս չկա, հյուրատուն՝ մշակութային ուղղվածությամբ, ինքատիպ, կոլորիտային»:

 

Հյուրատների և առանձնահատկությունները և հյուրերը
«Դիլիջանի հյուրատունն առանձնանում է գնային քաղաքականությամբ, ընդունելությամբ՝ տեղի խոտաբույսերով պատրաստված թեյը, մեր հոգատարությունն ու ջերմությունը ոչ մի հյուրի անտարբեր չեն թողնում: Վիեննայի հյուրատների փորձն ինձ համար ուղենշային է: Իմ հյուրատունը հյուրանոցից չի տարբերվում, ամեն ինչ անում եմ, որ հարմարավետ լինի հյուրերի համար: Իսկ հյուրերը տեղացիներից բացի ռուս զբոսաշրջիկներն են, ֆրանսիացիները, գերմանացիները»:

«Կին լինելը առավելություն է»
«Այն ձևակերպումը, որ կին եմ, չի ստացվի, այս ժամանակաշրջանում լրիվ պետք է ձևափոխվի: Կին ես, հենց դրա համար էլ կստացվի, որովհետև հիմա ժամանակներն այնպիսին են, որ կանանց կարողությունների հզորացման, կայունացման բավականին շատ հիմնադրամներ ու ծրագրեր կան, ես ինքս էլ օգտվել եմ: Դա հանգիստ կարելի է օգտագործել, որպես գործիք: Ով ցանկանա, այդ ֆոնդերի տեղը ցույց կտամ (ժպտում է)»: Ես էլ բազմաթիվ դասընթացների եմ մասնակցել ու մասնակցում՝ նվիրված ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը, ֆինանսական կանխատեսումներին, շուկայի ուսումնասիրությանը»:

Մրցակիցներ, խանգարողներ, օգնողներ
«Ավելի շատ օգնողներ ունեմ, քան խանգարողներ: Թեպետ կան նաև մարդիկ, ովքեր փորձում են նմանակել իմ գաղափարները, գործերը: Դիլիջանում մոտ 200 հյուրատուն կա, այդ ամենը հաշվի առնելով՝ հեշտ չէ հյուրերի ուշադրությանն արժանանալ:
Աշխատանքի ընթացքում լսում եմ ընտանիքի անդամների, փորձառու ընկերների կարծիքները, բայց վերջնական որոշումն ու պատասխանատվությունն իմն են»:



Բիզնես
մտածողությունը պայմանավորող 3 ամենակարևոր հատկանիշները
«Մասնագիտությամբ պետական և մունիցիպալ կառավարիչ եմ, թեպետ սկզբում հաշվապահական բաժնում էի սովորում, բայց ընդամենը մեկ տարի սովորելուց հետո հասկացա, որ դա ինձ համար ձանձրալի է, և հաշվապահությունը 6 ամսում էլ կարելի է սովորել: Որոշեցի փոխել բաժինը, որն ինձ ավելի հոգեհարազատ է:
Բիզնես մտածողությունը գալիս է կազմակերպվածությունից: Դեռ դպրոցական տարիներից միշտ շատ կազմակերպված եմ եղել: Կարծում եմ՝ բիզնեսում ամենակարևորը հատկանիշներն են՝ կազմակերպվածությունը, ճշտապահությունը ու շփվելու էթիկետ ունենալը. ինձ մոտ դրանք ստացվում են (ծիծաղում է):

 

Բիզնես մտքերով՝ Երևան
«Ոչ շատ կենտրոնում, բայց էլի հյուրատուն եմ ստեղծելու՝ մայրաքաղաքին բնորոշ առանձնահատկություններով, որովհետև պահանջարկը շատ է: Համագործակցության, նաև ներդրումների բազմաթիվ առաջարկներ եմ ստանում, բայց հաշվի առնելով նախորդ փորձը՝ հասկացել եմ, որ փոքր բիզնեսում ինքնուրույնությունը շատ կարևոր է…
Ժամանակի բերումով Երևանում շատ եմ լինում ու արդեն նոր ծառայության մասին եմ մտածել՝ հատուկ աշխատող մայրիկների համար: Այս ուսումնական տարվանից 1-4-րդ դասարանցիների համար: Երեխաներին դպրոցից կտանենք մեր կենտրոն, կկազմակերպենք դասապատրաստում, կապահովենք սննդով, կանցկացնենք զարգացնող խաղեր մինչ երեկո. կենտրոնի բացման համար գրեթե ամեն ինչ պատրաստ է»:


Խ
նդիրներ, խնդիրներ
«Սկզբում լինում են խնդիրներ՝ սկսած ջահել աղջկա նկատմամբ վերաբերմունքից, ինչն իհարկե ժամանակի հետ անցնում է: Ենթակառուցվածքները ևս լուրջ խնդիր է. Դիլիջանում մեր հյուրատուն տանող ճանապարհի վերջին հատվածը նորոգված չի կամ օրինակ՝ հյուրը Պարզ լճից խորդուբորդ ճանապարհով հյուրատուն է վերադառնում բացասական էմոցիաներով և նման մի շարք խնդիրներ կան»:


Հյուրատունը
շահութաբեր բիզնե՞ս է
«Այս տարի բավական հոսք կա, մայիսյան տոներին ռուսները շատ էին: Վրաստանում անցկացվող ցույցերով պայմանավորված սեպտեմբերի համար ռուսներն արդեն ամրագրումներ են անում Դիլիջանում: Տուրիզմը, հյուրընկալությունը կարող է շահութաբեր լինել ճիշտ քաղաքականության դեպքում: Մեր դեպքում ներդրումը 7 ամսում հանեցինք, դա շատ արագ հաջողություն է»:

 

Նոր դրամաշնորհ, նոր ծրագիր
«Նոր դրամաշնորհ եմ ստացել, չնայած փոքր, բայց արդեն գիտեմ ինչ եմ անելու: Դիլիջանի թունելից դուրս գալիս աջ կողմում նոր կանգառ է նախատեսվում ստեղծել: Ինձ միշտ դուր չի եկել այնտեղ վաճառվող եգիպտացորենի մատուցման ձևը, ուստի որոշել եմ մի քանի օրից այնտեղ ստեղծել հանգստի կանգառ, որտեղ կանգնողները ոչ միայն հեռախոսի մարտկոցը լիցքավորելու հնարավորություն ու ինտերնետ կապ կունենան, այլև ինֆորմացիա կտրամադրենք բուկլետների տեսքով, կառաջարկենք սուրճ, թեյ, եգիպտացորենի նոր համեր»:

 

Ֆինանսական ինքնուրույնության բանաձևը՝ հանուն ընտանիքի ամրության
«Կարծում եմ կարելի է և պետք է կայունանալ մինչև ամուսանալը, որ հետո ամուսնու հետ ավելի մեծ ծրագրեր հնարավոր լինի իրականացնել: Պետք չի սպասել, որ ինչ-որ մեկը քեզ ամեն առավոտ ինչ-որ գումար պիտի թողնի սեղանին, որ դու օրդ պլանավորես: Հայուհիների մեջ պիտի այդ գաղափարը լինի, ինչը կնպաստի ընտանիքի ամրությանը»:

 


Աննա Մկրտչյան

Նաիրի Մուրադյան